Thursday, 25 04 2024
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Առաջիկայում դուք կտեսնեք հռչակագրի տեքստը. այլևս ոչ մի կետի, ստորակետի փոփոխություն չի կարող լինել»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է դերասանուհի, ռեժիսոր, Ազգային դիմադրության ճակատի համակարգող Թամար Հովհաննիսյանը:

-Տիկին Հովհաննիսյան, Ազգային դիմադրության ճակատի հռչակագիրը դեռ նախորդ շաբաթ պետք է հրապարակվեր, սակայն ձգձգվում է և դեռ հստակ չէ հրապարակման օրը: Ինչո՞վ է սա պայմանավորված:

-Արդեն մեկ շաբաթ է՝ հռչակագրի տեքստը պատրաստ է, խմբագրված, սրբագրված է, խմբի բոլոր անդամների կողմից այն ընթերցված, ընդունված և ստորագրված է: Եվ հիմա մնացել է՝ խմբի այն անդամները տեղեկանան, կարդան և ստորագրեն, որոնք ոչ չեն ասել, բայց չեն մասնակցել հռչակագրի տեքստի ստեղծմանը ինչ-ինչ պատճառներով: Նրանց էլ պարտավոր ենք մենք տեղյակ պահել, որպեսզի կարդան, ծանոթանան և համաձայնության գան:

Հիմա քննարկում ենք՝ ինչպես հռչակել հռչակագիրը: Մեծ մասը կարծում է, որ շատ ավելի գեղարվեստական ոճով, բացօթյա կամ ինչ-որ սրահում լրատվամիջոցների մասնակցությամբ: Այսօր էլ պետք է հավաքվենք, որոշենք՝ ինչ ձևով հռչակենք այն: Եվ մեկ տարբերակ կա, որին ես կողմ եմ, ասուլիս հրավիրել և հռչակագրի տեքստը հրապարակել, բայց մեծ մասը կողմնակից է պաշտոնական, գեղարվեստական ձևով այն իրականացնել: Մենք շատ ուրախ ենք, որ մարդիկ սպասում են մեր քայլերին, հռչակագրի տեքստին, անելիքներին, բայց սպասողական վիճակում անհամբեր են լինում: Մեկ ամիս է, ինչ մենք աշխատում ենք, այս ընթացքում մենք ահագին աշխատանք ենք իրականացրել, ցուցակն ենք ճշտել, նոր մարդկանց ենք համալրել, որոնց հետ կապվել խոսել է պետք: Համաձայնություններ ենք ստացել, խմբով աշխատանքային էջ ենք բացել, հռչակագրին զուգահեռ ճանապարհային քարտեզի վրա ենք աշխատել: Ես կասեի՝ լավ աշխատանքային մթնոլորտ է, շատ ջերմացել ենք, ծանոթացել ենք: Ես շատ շատերին այդտեղ չէի ճանաչում, հիմա մտերմացել ենք, ընկերացել: Եվ եթե նախկինում մեր հանդիպումները շաբաթը մեկ էին, հետո հանդիպում էինք շաբաթական երկու անգամ, իսկ վերջին օրերին շատ ավելի են այդ հանդիպումները: Դրական մթնոլորտ է, աշխատանք, ընտանիք, մարդիկ հոգսերը թողնում, գալիս են, և մեր ամեն մի հանդիպումը ժամեր է տևում: Ես կասեի՝ բավականին արդյունավետ հանդիպումներ են եղել:

-Հռչակագրի տեքստում որքանո՞վ անդրադարձ կա Հայաստանի արտաքին խնդիրներին, ԼՂ խնդրի կարգավորմանը, Հայաստան-ԵՄ շրջանակային պայմանագրին, թե՞ այդ ամենին անդրադարձ կլինի ճանապարհային քարտեզում:

-Իհարկե հռչակագրում ավելի արմատական, առանցքային հարցերին ենք անդրադառնում, բայց, անկասկած, հարցերի հարցը արցախյան հիմնախնդիրն է բոլորիս համար, նկատի ունեմ մեր ազգի համար, մեր երկրի համար և ոչ միայն այս խմբի համար: Եվ հռչակագրում դա արտահայտված է: Ես չեմ ուզում ավելին մանրամասնել, գուցե գործընկերներս չընդունեն իմ՝ այս աստիճան անկեղծանալս, բայց ամեն անգամ տեքստի մեջ, երբ հանդիպում եք ՀՀ, գրվում է՝ ՀՀ՝ Արցախը ներառյալ: Եվ հռչակագիրն ամբողջովին այդ հիմքերի վրա է դրված: Ինչ վերաբերում է ծրագրային հարցերին, արտաքին հարաբերություններ, որտեղ հիմնական կետով նշվում է հռչակագրում, բայց արդեն ճանապարհային քարտեզի մեջ պետք է լինի ավելի մանրամասն, կետ առ կետ, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ համաձայնագիր, դա լինի ճանապարհային քարտեզի մեջ: Հռչակագրում նշված հիմնական թեմաները պետք է բացվեն, քայլ առ քայլ նկարագրվեն ճանապարհային քարտեզում: Շուտով դուք կտեսնեք հռչակագրի տեքստը: Այլևս ոչ մի կետի, ստորակետի փոփոխություն չի կարող լինել: Բազմիցս խնդրել ենք՝ նայել են, սրբագրել, դիմել ենք լեզվաբաններին, այնպես որ, սա պրոֆեսիոնալ, խոր, ընկալելի փաստաթուղթ է:

-Հռչակագրի ստորագրումից հետո կլինեն նաև նոր անուննե՞ր:

-Ստորագրումից հետո կլինեն, բայց առաջին փուլում էլ հնարավոր է նոր անուններ ստորագրեն: Սկզբում, իհարկե, մեր խմբի անդամների ստորագրություններն ենք վերցրել, բայց հետո ավելի ընդլայնված խմբի ստորագրումները պետք է լինեն: Դրանից հետո մենք կունենանք ֆեյսբուքյան էջ, շատ արագ կհավաքվեն մարդիկ, ովքեր կանդամակցեն այդ խմբին, շատ հարցերի քննարկումներ բաց կլինեն: Մեր մտահոգությունը առաջինն այս փաստաթուղթը ստեղծելն է և տեսնելը, թե մեր խմբից հիմնական բեռը ովքեր են վերցնում իրենց վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում