Ռազմական համագործակցությունը մի հարց է, որը առկա է Ադրբեջանի հետ Թուրքիայի հարաբերությունների օրակարգում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակով ռազմավարական գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ինչպես փոխանցում է APA լրատվական գործակալությունը, Իլհամ Ալիևը հիշեցրել է, որ միայն այս տարի Թուրքիան և Ադրբեջանը երեք համատեղ զորավարժություն են անցկացրել, որոնցից երկուսը Բաքվում, մեկը` Նախիջանում: Ալիևը նաև ասել է, որ Ադրբեջանը գնում է և կշարունակի գնել թուրքական ռազմական տեխնիկա: