Իրանում մեկնարկել են երկրի ռազմաօդային ուժերի (IRIAF) ամենից մսաշտաբային «Fada’eeyan-e Harim-e Velayat 7» զորավարժությունները, որոնք ընթանում են Իսլամական Հանրապետության կենտրոնական հատվածում գտնվող Սպահանի նահանգում: Ինչպես փոխանցում է iran.ru-ն, վկայակոչելով զորավարժությունների պաշտոնական ներկայացուցիչ գեներալ Մասուդ Ռուզհոշային, այս զորախաղերի հիմնական և օպերատիվ փուլը կձգվի երկու տարի, որին կմասնակցեն տասնյակ տեսակի կործանիչներ և ռմբակոծիչներ, ծանր և կիսածանր տրանսպորտային ինքնաթիռներ, ինքնաթիռ-մատակարարներ, «որսիչ», հետախուզական, պարեկային հերթապահության համար նախատեսված ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր:
Mehr News-ն էլ փոխանցում է, որ վարժանքներին կմասնակցեն նաև Су-24, F4, F5, F7 Boeing-707 և Boeing-747 ինքնաթիռներ:
Ուշագրավն այն է, որ ներգրավված սպառազինությունների ողջ տեսականին մշակվել կամ արդիականացվել է իրանական համալսարաններում, ԻԻՀ ԶՈՒ և Պաշտպանության նախարարության աջակցությամբ: