Իրանի ռազմաօդային ուժերը կենտրոնական Սպահան նահանգում երեքշաբթի զորավարժությունների ժամանակ կառավարվող ավիացիոն ռումբեր են փորձարկել: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը:
Ռազմաօդային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Մասուդ Ռուժհոշը գործակալությանը հայնել է, որ F-7 մարտական ինքնաթիռները կիրառել են մեծ հեռահարության կառավարվող ռումբեր և տեղական արտադրության հրթիռներ: Նրա խոսքով՝ զորավարժությունների ընթացքում F-5 և HESA Saeqeh կործանիչները թիրախները խոցել են 226 կգ քաշով ռումբերով:
Իրանի ռազմաօդային ուժերը երեշքաբթի սկսել են ամենամյա զորավարժություններ, որոնք, ինչպես սպասվում է, 2 օր կտևեն: