Friday, 19 04 2024
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին

«Եթե Հայաստանի իշխանությունը հանձնի այդ տարածքները, կարող է անմիջապես տապալվել»

«Ցավոտ լուծում է լինելու Արցախի հարցում: Չի կարող առանց փոխզիջումների լուծում լինել»,- ըստ մի քանի լրատվական կայքերի՝ նման միտք է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի ունկնդիրների հետ հոկտեմբերի 26-ին ունեցած հանդիպման ընթացքում: Նախագահի պաշտոնական կայքում այս հայտարարությունը չի մեջբերվում, միայն նշվում է, թե անդրադարձ է եղել նաև ԼՂ հիմնախնդրի լուծման գործընթացին և հայկական կողմի դիրքորոշումներին, բայց կայքերը գրում են, որ նախագահի դասախոսությունը «Անդրանիկ Մարգարյան» դպրոցում հեռարձակվել է Հանրային հեռուստաընկերության եթերում, և հենց այդ ելույթի ընթացքում էլ Սերժ Սարգսյանը խոսել է փոխզիջումների մասին:

Ամեն դեպքում այս տեղեկությանը չհավատալու որևէ հիմքեր չկան: Ավելի հետաքրքիր է հայտարարության նշանակությունը՝ ինչո՞ւ է նախագահը որոշել խոսել փոխզիջումների մասին՝ հատկապես Ժնևի հանդիպումից հետո: Արդյո՞ք նա իր այդ խոսքով փորձում է ինչ-որ ուղերձ հասցեագրել ներքին լսարանին՝ հանրությանը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը:

Ի՞ՆՉ ՆԿԱՏԻ ՈՒՆԻ՝ «ՓՈԽԶԻՋՈՒՄ» ԱՍԵԼՈՎ

– Պարոն Տրոֆիմչուկ, ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի նախագահի այս հայտարարությունը: Կարո՞ղ ենք սա համարել փորձ՝ նախապատրաստելու հանրությանը հիմնախնդրի՝ փոխզիջումների վրա հիմնված լուծման:

– Կարծում եմ, որ սա շատ կարևոր, ոչ հերթապահ և հատկանշական հայտարարություն է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Մենք գիտենք, որ Ապրիլյան պատերազմից որոշ ժամանակ անց՝ 2016 թ. վերջին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ արեց հակամարտության երկու կողմերին՝ Ադրբեջանին և Հայաստանին, փնտրել փոխզիջումներ հիմնախնդրի կարգավորման համար՝ նշելով, որ դա գործնականում միակ ելքն է ստեղծված իրավիճակից քաղաքական և ոչ ռազմական ճանապարհով: Ըստ իս՝ սա Ապրիլյան պատերազմից հետո արված ամենակարևոր հայտարարությունն էր, որն ամենից շատն էր պարունակում կոնկրետություն: Ադրբեջանն անմիջապես արձագանքեց «փոխզիջում» բառին,- ուզում եմ շեշտել այս բառը,- սկսեց գործադրել ինչ-որ ջանքեր այս իմաստով՝ առաջարկելով փոխզիջման իր տարբերակները: Առաջին հերթին փոխզիջումային ինչ-որ լուծումներ առաջարկեց Ղարաբաղի կարգավիճակի հարցի մասին: Այլ հարց է՝ դա դուր է գալիս Հայաստանին, թե ոչ, բայց կրկնում եմ՝ Ադրբեջանը սկսեց այս աշխատանքը՝ հիմնվելով հենց «փոխզիջում» եզրույթի վրա: Երկրորդը,- դրա մասին հիմա մոռացել են,- Ադրբեջանը նախաձեռնեց «խաղաղության պլատֆորմը Հայաստանի և Ադրբեջանի միջև»: Կրկին կարելի է տարբեր կերպ վերաբերվել այս հարցին, բայց այս դեպքում էլ խոսքը «փոխզիջման» գաղափարի մասին էր: Հայաստանը երկար ժամանակ լռում էր, և հիմա, երբ Սերժ Սարգսյանը հստակ նշեց, որ պետք է գտնել փոխզիջում, տեսնում ենք, որ այս իմաստով ձևավորվել է որոշակի և բավական լուրջ հավասարակշռություն: Թեկուզ դա առայժմ խոսքերի մակարդակի վրա է, համենայնդեպս, Հայաստանը լուրջ քայլ արեց այդ ուղղությամբ, և հիմա կարող ենք ասել, որ ոչ միայն Ադրբեջանն է շարժվում Ռուսաստանի խնդրանքի ուղղությամբ, այլև Հայաստանը: Հիմա հարցը միայն այն է, թե ինչ նկատի ունի Հայաստանի նախագահը՝ «փոխզիջում» ասելով:

ԵԹԵ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԻ՝ ԱՆՄԻՋԱՊԵՍ ԿՏԱՊԱԼՎԻ

– Բայց կարծես հենց Հայաստանի ղեկավարությունն է միշտ ավելի չափավորական դիրքորոշում հայտնել ղարաբաղյան հարցի առնչությամբ՝ խոսելով փոխզիջումների և մասնավորապես տարածքներ վերադարձնելու մասին, և դրա համար արժանանալով լուրջ քննադատության երկրի ներսում: Իսկ Ադրբեջանի ղեկավարությունը, ընդհակառակը, շատ ավելի արմատական դիրքերից է հանդես գալիս՝ հայտարարելով, թե «Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի ներքին հարցն է»: Այսինքն՝ այնպես չէ, որ Հայաստանն առաջին անգամ է խոսում փոխզիջումների մասին, բայց հետաքրքիր է, որ այս հայտարարությունն արվում է Ժնևից հետո: Ի՞նչ հետևություն պիտի անենք, որ նախագահները պայմանավորվել են բանակցություննե՞ր սկսել հիմնախնդրի լուծման հարցի շուրջ:

– Կարծում եմ, որ հողերի վերադարձի կամ հանձնման մասին այստեղ խոսք չկա, կարևոր չէ, թե ինչ տարածքներ դրանք կլինեն՝ Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքները, թե բուն Ղարաբաղի տարածքը: Իմ կարծիքով՝ Հայաստանը մանրամասնորեն վերլուծել է ապրիլյան իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակը և եկել այն եզրակացության, որ համանախագահներից որևէ մեկը, չգիտես թե ինչու, ուշադրություն չդարձրեց այն փաստին, որ Ապրիլյան պատերազմի հետևանքով շփման գծի տարածքի մի շերտ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Հետևաբար Հայաստանը պատրաստ էր գնալ փոխզիջումների մինչև ապրիլը, բայց երբ իրադրությունը հակամարտության գոտում փոխվեց 2016 թ. ապրիլից հետո, Հայաստանը զգուշանում է նրանից, ինչից միշտ է զգուշացել, իսկ ավելի կոնկրետ՝ հայկական կողմի մտավախությունն այն է, որ վտանգի չենթարկվի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ու ընդհանրապես կայունությունը տարածաշրջանում, այսինքն՝ Հայաստանը, անկախ նույնիսկ Ռուսաստանի ռազմական ուժից, ուզում է համոզված լինել, որ կստանա անվտանգության երաշխիքներ, եթե շարժվի Մադրիդյան արձանագրությունների ճանապարհով, որոնք որևէ մեկը դեռևս չի չեղարկել կամ չի հերքել: Հայաստանն ուզում է սեփական անվտանգության երաշխիքներ ստանալ միջազգային հանրությունից, դիտորդներից: Եթե այդ երաշխիքները տրվեին Հայաստանին, ապա ինձ թվում է՝ Հայաստանը կշարժվեր այդ ուղղությամբ, բայց այն բանից հետո, երբ շփման գծի մի հատված անցավ Ադրբեջանին, և ոչ ոք անվտանգության երաշխիքներ չտրամադրեց Հայաստանին, Հայաստանը, իհարկե, չի կարող առաջ շարժվել այդ ուղղությամբ: Հետևաբար խոսելով փոխզիջման մասին՝ Հայաստանը հավանաբար նկատի ունի իրական տեղաշարժերը հակամարտության կարգավորման հարցում, բայց չունենալով անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց մասին հայկական կողմը խոսում է արդեն ավելի քան 20 տարի, Հայաստանը փաստացի չի կարողանում առաջ գնալ: Եթե Հայաստանը սկսի միակողմանիորեն ինչ-որ տարածքներ հանձնել, ապա իր մեկնաբանությամբ՝ կհայտնվի անպաշտպան վիճակում՝ այդ թվում ելնելով երկրի ներքին իրադրությունից, որովհետև եթե Հայաստանի իշխանությունը հանձնի այդ տարածքները, կարող է անմիջապես տապալվել: Հայաստանում կան բավական լուրջ ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ, որոնք նաև պահանջում են դադարեցնել Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը, և հենց այս ուժերն էլ վայրկենապես կմեղադրեն Սերժ Սարգսյանին կամ իր կուսակցությանը Հայաստանի շահերը դավաճանելու համար:

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ «5+5+5» ՁԵՎԱՉԱՓՈՎ

– Իսկ ինչպե՞ս եք ընդհանրապես պատկերացնում փոխզիջումը կողմերի միջև և ընդհանրապես այսօր հնարավո՞ր է հասնել փոխզիջումային լուծման՝ հաշվի առնելով կողմերի արմատական մոտեցումները:

– «Փոխզիջում» հասկացությունը կարող է պարունակել բազմաթիվ տարբերակներ: Ես համոզված եմ, որ առայժմ ոչ բոլոր խաղաղ, ոչ ռազմական, ինտելեկտուալ հնարավորություններն են օգտագործվել՝ հասնելու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը: Օրինակ, մի քանի ամիս առաջ ես առաջարկեցի այսպիսի ձևաչափ՝ «5+5+5», այսինքն՝ հավաքվում են ղարաբաղյան հարցի առաջատար փորձագետները Հայաստանից, Ադրբեջանից և Ռուսաստանից՝ յուրաքանչյուր երկրից 5 հոգի, բայց նրանք ոչ թե տեսաբաններ են, այլ այն փորձագետները, ովքեր կոնկրետ զբաղվում են այս հարցով, և անցկացնում են երեք հանդիպումներ՝ Մոսկվայում, Երևանում և Բաքվում, և հնարավոր է՝ չորրորդ հանդիպումը լինի նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս հանդիպումների ընթացքում երեք երկրների վերլուծաբանները պետք է իրենց առաջարկներն անեն: Օրինակ, ես՝ որպես նման փորձագետներից մեկը, մինչև 2016 թ. ապրիլ ամիսը առաջարկում էի կոնկրետ նախագիծ, որ, օրինակ, Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղակայված շրջաններից մեկը կամ դրա մի մասը, առանց պատերազմի փոխանցվում է Ադրբեջանի վերահսկողությանը, և Ադրբեջանն այդ շրջանի օրինակով ցույց է տալիս, թե ինչ տեսք պիտի ունենա կայունությունը, տնտեսական զարգացումը, ինչպես են վերադառնում փախստականները, ինչպես է հաստատվում խաղաղություն: Բայց դա հնարավոր էր միայն 2016 թ. ապրիլ ամիսը: Այն բանից հետո, երբ ամեն ինչ անցավ ռազմական ուժի ռեժիմին, այս տարբերակն այլևս հնարավոր չէ, ուստի տարածաշրջանային և միջազգային ներկայիս իրադրության պայմաններում հարկավոր է այլ լուծումներ գտնել, իսկ թե կոնկրետ ինչ լուծումներ, կարող են առաջարկել նշված փորձագետներն այդ հանդիպումների ժամանակ: Մենք կարող ենք հանդիպել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ: Բայց, ցավոք սրտի, նման նախագծերը չեն իրագործվում փոխզիջումային լուծման որոնումների շրջանակներում: Եթե մենք ունենք նման գաղափարներ, բայց չենք կարողանում կյանքի կոչել, ապա ինչի՞ մասին է խոսքը: Մեզ միշտ պատասխանում են, թե չունեն ֆինանսական միջոցներ՝ ապահովելու փորձագետների այցելությունը, ասենք, Ղարաբաղ: Բայց եթե փող չկա նույնիսկ փորձագետների հանդիպում կազմակերպելու համար, այդ դեպքում ընդհանրապես չարժե խոսել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման մասին:

ՎԻԵՆՆԱՅԻ, Ս. ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ, ԺՆԵՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ՝ ԱՌ ՈՉԻՆՉ

– Ըստ էության, Դուք ասում եք, որ հակամարտության կարգավորման բանաձևերը կամ չափանիշները Ապրիլյան պատերազմից հետո պետք է վերանայվեն: Տեսնո՞ւմ եք արդյոք որևէ նախանշան այն բանի, որ վերջին հանդիպումների ընթացքում կողմերը փորձել են վերանայել կարգավորման սկզբունքները:

– Հայտարություններ լինում են կարգավորման նոր բանաձևեր որոնելու մասին, բայց երբ ավելի ուշադիր ենք լսում, թե կոնկրետ ինչ է առաջարկվում, տեսնում ենք, որ դրանք մոտավորապես նույն սկզբունքներն են, որոնք շարադրված են Մադրիդյան փաստաթղթում: Եվ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ Հոգլանդի այդ հայտարարությունը, որը տեղեկատվական մեծ աղմուկ բարձրացրեց, հիմնված էր այն ամենի վրա, ինչ ասվում էր մինչև 2016 թ. ապրիլը: Նա որևէ նոր բան չասաց: Իսկ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթնաժողովների որոշումները, ըստ էության, չեն կատարվում և կարծում եմ՝ չեն կատարվելու: Խոսք կա նոր բանաձևեր գտնելու մասին, դրանք չկան, այդ պատճառով էլ միջնորդները վերադառնում են նախկին առաջարկներին: Ըստ իս՝ էական առաջընթաց կլինի միայն այն դեպքում, եթե ակտիվություն դրսևորի Միացյալ Նահանգները: Միացյալ Նահանգների երեք նոր հատուկ ներկայացուցիչները արմատական դիրքորոշում ունեցող գործիչներ են: Դրանք են Ռուսաստանում ԱՄՆ-ի նոր դեսպան Հանթսմանը, Դոնբասի հարցերով նոր հատուկ ներկայացուցիչ Ուոլքերը և ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ Էնդրյու Շոֆերը, և միայն Շոֆերն է, որ առայժմ որևէ դիրքորոշում չի շարադրել: Նա առայժմ ուսումնասիրում է իրադրությունը:

ԹՐԱՄՓԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ ԿԱՐՈՂ Է ՓՈԽԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ

– Իսկ ի՞նչ կարող եք ասել Ռուսաստանի դերակատարության մասին: Տեսնո՞ւմ եք Ռուսաստանի դերը հակամարտության կարգավորման հարցի շուրջ այս քննարկումների ակտիվացման մեջ:

– Ռուսաստանը փորձում է լուրջ դեր խաղալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Ռուսաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ և՛ Ապրիլյան պատերազմից առաջ, և՛ դրանից հետո: Ռուսաստանը մշտապես հանդես է գալիս միևնույն հայտարարություններով՝ հիմնախնդիրը պետք է լուծվի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Բայց հարցն այն է, որ Հայաստանը գոհ է Ռուսաստանի այս տեսակետից, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Ադրբեջանը բացահայտորեն խոսում է դրա մասին: Ավելին, Հայաստանը գոհ է բանակցությունների ընթացքից, իսկ Ադրբեջանը՝ ոչ, որովհետև Ադրբեջանը հույս ուներ, թե Ապրիլյան պատերազմից հետո՝ 4-5 ամիսների ընթացքում, իրավիճակը կզարգանա տարածքները Ադրբեջանին փոխանցելու ուղղությամբ, բայց անցել է մեկուկես տարի, և Ադրբեջանը տեսնում է, որ Ռուսաստանը և Հայաստանը կանգնած են նույն դիրքերում, և այս իրավիճակում նա պարզապես չգիտի՝ ինչ անի, որովհետև ինչպես ինքն է կարծում՝ բանակցությունների միջոցով իրադրությունն իր օգտին շրջելու հնարավորություն այլևս չի մնացել: Բայց Մոսկվան չի փոխելու իր դիրքորոշումը: Միակ բանը, որն ի զորու է փոխել իրավիճակը Ղարաբաղի շուրջ, Սպիտակ տան դիրքորոշման ուժեղացումն է, ամրապնդումը: Առայժմ մենք դա չենք տեսնում, բայց տեսնում ենք, որ գնալով Միացյալ Նահանգներն ավելի շատ հայտարարություններ է անում Լեռնային Ղարաբաղի մասին: Դա հակասում է շատ փորձագետների կանխատեսումներին, որոնք կարծում էին, թե Ղարաբաղն ընդհանրապես չի հետաքրքրում Դոնալդ Թրամփին: Ղարաբաղը շատ է հետաքրքրում ԱՄՆ նոր նախագահի վարչակազմին, պարզապես նրանք դեռևս շարունակում են մշակել նոր մոտեցումներ: Ռուսաստանը նոր մոտեցումներ չի ունենա:

ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆՈՐ, ԱՆՍՊԱՍԵԼԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

– Այսինքն՝ համաձայն չեք այն կարծիքի հետ, որ Թրամփի վարչակազմը նվազեցրել է Վաշինգտոնի հետաքրքրությունը ղարաբաղյան հարցի նկատմամբ:

– Լեռնային Ղարաբաղի հարցը շատ ավելի հետաքրքիր է Թրամփի վարչակազմի համար, քան նույնիսկ Օբամայի վարչակազմի համար էր: Իրադրությունը դեպի վատն է փոխվել ոչ միայն ամբողջ աշխարհում ընդհանրապես, այլև տարածաշրջանում՝ մասնավորապես Մերձավոր Արևելքում և հարակից Հարավային Կովկասում: Այս իմաստով վատթարացել է իրադրությունը նաև Սև և Կասպից ծովերում: Իսկ Ղարաբաղը գտնվում է բոլոր այս նեգատիվ ուժային ուղիների խաչմերուկում, և հենց այդ պատճառով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը և ընդհանրապես ղարաբաղյան թնջուկը չափազանց կարևոր է դառնում Սպիտակ տան վարչակազմի համար: Ավելին, Սպիտակ տան վարչակազմը, իմ կարծիքով, դիտարկում է Ղարաբաղը շատ անսպասելի մի համատեքստում՝ որպես, օրինակ, ապագա պլացդարմ (ռազմահենադաշտ)՝ Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու համար: Մենք տեսնում ենք, որ այսօր փոխվում է պատերազմի կոնֆիգուրացիան Մերձավոր Արևելքում, և շատ փորձագետներ կարծում են, որ բոլոր ուժերը հիմա նետվելու են Իրանի դեմ: Այս իմաստով Ղարաբաղի դերը էապես փոխվում և մեծանում է: Կարծում եմ, որ հենց այս համատեքստում է ԱՄՆ-ի նոր վարչակազմը դիտարկում այս հարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում