Ֆինլանդիայի խոշորագույն Finnair Oyj ավիաընկերությունը մի քանի օրում կսկսի կշռել ուղևորներին, հայտնում է Yle գործակալությունը: Ընկերությունը մտադիր է այդպես իմանալ ուղևորների և նրանց ձեռքի բեռի ընդհանուր քաշը՝ օդանավերի բեռնումն օպտիմալացնելու համար: Բացի դրանից՝ միջոցառումը հնարավորություն կտա տեսնել ընդհանուր քաշի տարբերությունը ամռանը և ձմռանը, ինչպես նաև զբոսաշրջիկների և ձեռնարկատերերի ուղեբեռի քաշի տարբերությունը:
Նշվում է, որ կշռելը կամավոր կլինի, իսկ ստացված տվյալները կընդգրկվեն բազայում առանց ուղևորի մասին տեղեկություն նշելու:
Իսկ հիմա ավիաընկերությունն օգտագործում է Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության տվյալները, որոնց համաձայն՝ տղամարդու միջին քաշը նրա ձեռքի ուղեբեռի հետ կազմում է 88 կգ, կնոջը՝ 70, մինչև 12 տարեկան երեխայինը՝ 35 կգ: