Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ժամը 19:15-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ավան վարչական համայնքի Քուչակ թաղամասի Մշակույթի տան մոտ քաղաքացին ավտոմեքենան կայանելու պահին ընկել է ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: