Սինգապուրի Canalys վերլուծական գործակալության տվյալներով՝ 2017 թվականի երրորդ եռամսյակում Հնդկաստանում սմարթֆոնների մատակարարումներն աճել են 23 տոկոսով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, և կազմել 40 մլն միավոր։ Դա թույլ է տվել Հնդկաստանին առաջ անցնել ԱՄՆ-ից և դառնալ աշխարհում սմարթֆոնների երկրորդ խոշորագույն շուկան։
Canalys-ի վերլուծաբանների կարծիքով՝ պահանջակի ուժեղացման վրա կարող էր ազդել 4G հնդակական ցանցային ծածկույթի բարելավումը։