Կոմպոզիտորների միության նախագահի պաշտոնում վերընտրվել է Արամ Սաթյանը: Ընտրություններն անցկացվել են հոկտեմբերի 29-ին:
Արամ Սաթյանի հետ առաջադրվել էր նաև Վարդան Աճեմյանը:
Քվեարկությանը մասնակցել են միության 81 անդամներ: Արամ Սաթյանի օգտին քվեարկել են 56 անդամ, իսկ Աճեմյանի օգտին՝ 28: Մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: