Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում խոսել է նաև թուրք-ադրբեջանական ներկայիս հարաբերությունների մասին: Այս մասին հայտնում է Trend-ը:
Էրդողանի խոսքով՝ ներկայումս թուրք-ադրբեջանական հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակում են, ինչն ուրախության և հպարտության առիթ է: Նա նշել է, որ Ադրբեջանի հետ երկկողմ կապերը շարունակում են զարգանալ բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսական, էներգետիկայի, պաշտպանական, ռազմական արդյունաբերության և անվտանգության ոլորտներում: