Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն երկրի պատմության մեջ առաջին անգամ նավթի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը կնոջ է վստահել: IRNA գործակալության հաղորդմամբ՝ նորանշանակ փոխնախարարը Մարզիե Շահդային է:
Ավելի վաղ Շահդային եղել է պետական НХК նավթային ընկերության տնօրենների խորհրդի անդամ:
Այս տարվա հուլիսի 12-ին էլ առաջին անգամ իրանական ավիաընկերության ղեկավարի պաշտոնն է վստահվել կնոջ՝ Ֆարզանե Շարաֆբաֆիին: Նա արդեն մի քանի ամիս է՝ ղեկավարում է Iran Air ավիաընկերությունը: