Հանգիստը Վրաստանի ձմեռային հանգստավայրերում կարող է թանկանալ: Հյուրանոցատերերի մի մասն ասում է, որ գազի սակագնի բարձրացման և ազգային արժույթի անկայունության պատճառով իրենք չեն կարողանա պահպանել նախորդ տարվա գները, հայտնում է «Բիզնես Գրուզիան»:
Միևնույն ժամանակ, ընտանեկան հյուրանոցների տերերի մի մասը «Ֆորտունային» ասել է, որ չի պատրաստվում թանկացնել ծառայությունը:
Նշվում է, որ առաժմ հայտնի չէ՝ ծառայությունների գները որքանով կաճեն, դա պարզ կլինի հաշվարկներից հետո: