Միջազգային տրանսպորտային ներուժը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շնորհիվ կհասնի տարեկան 50 մլն տոննա բեռի։ Այս մասին Trend-ին հայտնել են Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և հաղորդակցությունների նախարարությունից։
«ԲԹԿ-ն նաև կնպաստի Ասիայում և Եվրոպայում նոր համաշխարհային շուկաներ դուրս գալուն»,-ասել են նախարարությունում։
Ինչպես նշել են Տրանսպորտի նախարարությունում, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որի պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, Բաքվում, հանդիսանում է տարածաշրջանի խոշորագույն տրանսպորտային նախագծերից մեկը։
ԲԹԿ միջանցքով բեռնափոխադրման առավելագույն ծավալը կանխատեսվում է տարեկան 17 մլն տոննա մակարդակի վրա։