Իրանը կշարունակի զարգացնել իր հրթիռային ծրագիրը՝ երկրի պաշտպանության նպատակով։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Հասան Ռուհանին։
«Մենք արտադրել ենք, արտադրում ենք և կշարունակենք արտադրել հրթիռներ, դա չի խախտում որևէ միջազգային համաձայնագիր»,-խորհրդարանի առջև Ռուհանիի ելույթից մեջբերում է անում Reuters գործակալությունը։
Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանի հրթիռային ծրագիրը կրում է բացառապես պաշտպանական բնույթ և կապ չունի ատոմային համաձայնագրի հետ։