Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 29-ին դիտել է Ստեփանակերտ քաղաքում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության բասկետբոլի բարձրագույն Ա լիգայի «Արցախ»-«Ինժեներ» խաղը: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։