Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 29-ին Մարտունի քաղաքում ներկա է գտնվել նռան փառատոնին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը կարեւորել է նման միջոցառումները տեղական արտադրանքի ներկայացման ու արտադրողների խրախուսման, զբոսաշրջության խթանման, ազգային ավանդույթների պահպանման տեսանկյուններից՝ նշելով, որ փառատոնները պետք է դառնան ավանդական: