Տոկիոյի ավտոսրահում Lexus-ը ներկայացրել է LS+ կոնցեպտը։ Սեդանը հանդերձված է արհեստական ինտելեկտով ավտոնոմ կառավարման համակարգով։ Սերիական մեքենաների վրա այդ համակարգը կհայտնվի 2020 թվականին։
Համակարգն ինքնուրույն է որոշում, թե գործառույթներից որ մեկն է հասանելի՝ կախված ճանապարհային իրավիճակից։
LS+ համակարգը կարող է ինքնուրույն «սովորել»՝ բարելավելով ավտոպիլոտի աշխատանքը և «շփվելով» այլ մեքենաների հետ, որի արդյունքում կստանա տեղեկություն խցանումների կամ վթարների մասին։
Մեքենայի կողային հայելիներին փոխարինում են տեսախցիկները։