Saturday, 20 04 2024
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»

Թուրքիա պետությունը չի ճանաչում այն անձին, ում ճանաչում է Ամենայն Հայոց կաթողիկոսը

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:

– Պարոն Մելքոնյան, Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինի հետ հանդիպումից հետո Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի երեք անդամ հրաժարական է տվել: Նահանգապետը նշել է, որ չի ճանաչում Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանին որպես տեղապահ, և առաջարկվել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին և Սահակ եպիսկոպոս Մաշալյանին միասնաբար այս գործընթացը սկսել սկզբից: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը Պոլսո պատրիարքի ընտրությունների շուրջ:

– Նախ՝ պետք է փաստել, որ թուրքական իշխանությունները բացահայտ կերպով ի ցույց դրեցին իրենց ավանդական գործելակերպը՝ միջամտել համայնքային գործերին և փորձել զարգացումները տանել իրենց համար գծած ցանկալի սցենարով: Իհարկե, սա ավանդական գործելակերպ է, և այստեղ զարմանալի ոչինչ չկա: Եվ ավելի շատ պետք է անդրադառնանք հայկական կողմի սխալներին, որոնք գիտակցելով կամ չգիտակցելով՝ իրենց իրավունքները սկուտեղի վրա մատուցում են թուրքական իշխանություններին: Եվ եթե տարբեր համայնքային գործիչներ՝ և՛ հոգևորականներ, և՛ խոշոր գործարարներ, և՛ այլ կառույցների ղեկավարներ, ամեն ջանք ու եռանդ ներդնում են, որպեսզի թուրքական պետության համար ստեղծեն կոմֆորտ պայմաններ միջամտելու այդ պրոցեսներին, և իրենց իրավունքների հրաժարումը նրանք համարում են բնական գործընթաց, հակառակը՝ անտրամաբանական են համարում, որ կարելի է  պայքարել սեփական իրավունքների համար՝ օգտագործելով այդ երկրի օրենսդրական դաշտը, օգտագործելով միջազգային տարբեր պայմանագրերով հայ համայնքին վերապահված իրավունքները: Այստեղ ուղղակի ևս մեկ անգամ փաստում ենք տխուր ավանդույթի, անցյալի իներցիայի մասին, որը, ցավոք, գերիշխում է և շարունակում է բախտորոշ մնալ համայնքի համար: Ցավով պետք է արձանագրել, որ համայնքի այն շերտերը, որոնք ցանկանում են ավելի համարձակ քայլեր անել, փորձում են դուրս գալ ստեղծված վիճակից և կարողանալ ընտրել իրենց պատրիարքին, ընտրելուց բացի՝ տեր կանգնել իրենց իրավունքներին: Ահա այդ շրջանակները, բացի թուրքական իշխանությունների ավանդական գործելակերպից, բախվում են վերը նշված կարծրացած համայնքային կառույցների անհատների գործունեությանը: Եվ այստեղ ակտիվ հատվածի համար պայքարելու երկու թիրախ կամ երկու խոչընդոտ կա. մեկը՝ թուրքական պետությունը, որը ամենևին էլ անսպասելի չէ, որ պետք է այդպես գործի, սա շատ բնական է, մյուսը՝ այն շրջանակները, որոնք փորձում են միասնաբար և երբեմն նաև ընդլայնում են իրենց շրջանակը: Եթե մեզ ծանոթ անունները՝ Աթեշյանը, Շիրինօղլուն և մյուսները գիտենք, միևնույն ժամանակ պետք է նկատենք, որ կան այլ գործիչներ, որոնք ծառայամտության մարմաջով տարված՝ իրենք էլ շատ հաճախ գործում են նրանց գծած սցենարով: Կարող ենք եզրակացնել, որ հայ համայնքը պատանդ է դարձել կարծրացած մտածողության, հոգևոր և աշխարհիկ ղեկավար որոշ շրջանակների ձեռքին: Եվ ավելի ճիշտ կլինի հենց այս հարցը բարձրացնել և թուրքական իշխանություններին քննադատելուց առաջ տեսնել նաև մեր սխալները: Պետք է փաստենք, որ կաթողիկոսի օրհնությունը ստացած, կաթողիկոսի համար լիովին ընդունելի, եկեղեցական բոլոր կարգերով ընտրված տեղապահ Գարեգին Բեկչյանը ընդունելի չէ թուրքական իշխանություների համար, և սա կարելի է պատկերացնել, բայց որ նա ընդունելի չէ նաև հայ համայնքի որոշ շրջանակների համար, որ նա ընդունելի չէ բարձրաստիճան հոգևորականների համար, այս հանգամանքի հետ բախվելը իր մեջ բավական ողբերգական ենթատեքստ է իր մեջ պարունակում:

– Գարեգին Բեկչյանը հայտարարություն է տարածել, որ անձամբ հանդիպում կունենա Ստամբուլի նահանգապետի հետ: Ըստ Ձեզ՝ ի՞նչ կարող է տալ այդ հանդիպումը, երբ  համայնքում այլ «խաղի կանոններ» են գործում:

– Նախ՝ պետք է արժանին մատուցել Բեկչյանին, որը հետևողական կերպով առաջ է գնում և փորձում է իր վրա դրված պարտավորությունը, պատասխանատվությունը եկեղեցու և համայնքի առաջ, իր՝ որպես տեղապահ ունեցած գործառույթները օգտագործել ի շահ համայնքի, և դրա համար նա ոչ մի քայլից, ոչ մի  պարտադիր գործողություններից չի խուսափում: Եվ նահանգապետի հետ հանդիպելն էլ այդ քայլերից մեկն է: Բայց պետք է տեսնենք, որ նրա առջև խնդիրներ և պատնեշներ են դրվում և՛ թուրքական իշխանությունների, և՛ համայնքային կառույցների կողմից: Այսինքն՝ սրբազան Բեկչյանը ստիպված է լինելու պայքարել ոչ միայն թուրքական իշխանությունների, այլև հենց իր անմիջական շրջապատի դեմ: Բայց, իհարկե, նահանգապետի հետ հանդիպելը այն պարտադիր և կարևոր քայլերից է, որ պետք է Բեկչյանն անի: Ճիշտն ասած, ես շատ մեծ ակնկալիքներ չունեմ: Նախ՝ շատ մեծ հարցական է՝ կհանդիպի՞ նահանգապետը Բեկչյանին, թե՞ ոչ, որովհետև հանդիպելու պահանջ Բեկչյանն ավելի վաղ էր ներկայացրել, բայց թուրքական իշխանությունները բացահայտ ցույց են տալիս, որ չեն ուզում նրա հետ հանդիպել և իր բացակայության ժամանակ հանդիպում են ուրիշ անձանց հետ, ովքեր եկեղեցու և համայնքի կողմից նման լիազորություններով օժտված չեն՝ Շիրինօղլու, Աթեշյան, Մաշալյան և ուրիշներ: Հուսանք, որ Բեկչյանին կսատարեն համայնքի մյուս կառույցները, համայնքային այն գործիչները, ովքեր կարող են իրենց համայնքային լիազորությունները  ի սպաս դնել այս հարցին: Օրինակ՝ Կարո Փայլանը, որպես պատգամավոր, միգուցե կարողանա այս հարցում ունենալ դրական միջամտություն՝ գոնե արարողակարգային հանդիպումները Բեկչյանի և թուրքական իշխանությունների տարբեր օղակների միջև հաջողելու համար: Արդեն ուրվագծված է սցենարը, թե ովքեր են պայքարում հայկական համայնքի և հայ եկեղեցու շահերի դեմ, և վստահ եմ, որ Բեկչյան սրբազանը մինչև վերջ հաստատակամ արել է իր քայլերը: Բայց նաև կոչ անել հայ համայնքին ամեն կերպ սատարել և կանգնել օրինական ընտրված տեղապահի կողքին, որովհետև Բեկչյանը միայնակ ի վերջո ոչինչ չի կարողանալու անել:

– Եթե Գարեգին Բեկչյանը հրաժարվի, ստացվում է, որ  Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Սահակ եպիսկոպոս Մաշալյանը միասնաբար այս գործընթացը պետք է սկսեն զրոյական կետի՞ց:

– Այո, սա տանում է ակնկալվող փակուղու, որից ելքը Բեկչյանի հրաժարականն է: Այսինքն՝ թուրքական իշխանությունները, հայ համայնքի որոշ շրջանակների հետ համագործակցելով, ստեղծում են այնպիսի մի վիճակ, որ Բեկչյանը կամավոր պարտադիր սկզբունքով հրաժարվի: Եվ ստեղծում են այնպիսի նյարդերի խաղ, որի պարագայում Բեկչյանը ստիպված է լինելու իր ուժերի գերլարումով փորձել զբաղվել իր վրա դրված պարտականությունների  կատարմամբ, այսինքն՝  տեղապահի ֆունկցիաներ, որի մեջ կարևորն ընտրությունները կազմակերպելու գործընթացն է: Այս նյարդերի խաղը կտևի այնքան, որքան կդիմադրի Բեկչյանը, կամ որքան վճռական կլինի համայնքի կողմից Բեկչյանին աջակցությունը: Եթե մի փոքր այլ հարթություն տեղափոխվենք, ապա կրկին կբախվենք այն հանգամանքի հետ, որ Թուրքիա պետությունը չի ճանաչում այն անձին, ում ճանաչում է Ամենայն հայոց  կաթողիկոսը, և Հայ առաքելական եկեղեցու  կարգն ու օրենքները: Եվ իհարկե, Բեկչյանը  հավատարիմ է մնալու եկեղեցական կարգին և իր համար կարևոր է լինելու Ամենայն հայոց վեհափառի ճանաչումը և լեգիտիմությամբ օժտելը, քան թե համայնքային տարբեր խառնակիչների քայլերը: Գործընթացը, ըստ էության, նաև հաշվարկված է մի փոքր զգուշավոր խառնվածքը հաշվի առնելով, քանի որ համայնքի շարքային անդամները, որոնք ուղղակի ցանկանում են հարցի լուծում, բախվելու են այն հանգամանքի հետ, որ տեսնելու են՝ թուրքական պետությունը բացահայտ չի ընդունում Բեկչյանին, և լինելով զգուշավոր՝ նրանք հակվելու են դեպի այլ լուծում, այսինքն՝ փորձելու են լուրջ կոնֆլիկտից, լուրջ բախումից խուսափել և ընտրել չարյաց փոքրագույնը, համաձայնել թուրքական իշխանությունների պարտադրանքներին, թեկուզ լինեն ընտրություններ, որտեղ արդեն թուրքական իշխանությունները գործի կդնեն իրենց մեխանիզմները՝ իրենց համար ցանկալի թեկնածուներով հավանական ընտրության անցկացումը: Սա, իհարկե, մի փոքր վատատեսական սցենար է, քանի որ Թուրքիայի պարագայում հայկական համայնքի իրավունքների պաշտպանությունը չի կարող ավելի լավատեսական նոտաներով անցնել, բայց իհարկե ամեն ինչ կորած չէ. սա պայքար է, որտեղ ամեն կողմ ընտրում է իր ոճը և իր սկզբունքները: Մի կողմում թուրքական պետության ցանկությունն է, հայ համայնքի որոշ շրջանակների ծառայամտությունն է թուրքական պետությանը ծառայելու և իրենց իրավունքները նրանց առջև ստորադասելու մոտեցումը և Հայ Առաքելական եկեղեցու ընդունած նորմերի ոտնահարումն է, իսկ մյուս կողմից՝ հայ համայնքի շահերն են, Հայ Առաքելական եկեղեցու կողմից ընդունված կարգի համաձայն ընտրված տեղապահն է, որը վայելում է Ամենայն հայոց կաթողիկոսի բացահայտ աջակցությունը՝ որպես ընտրյալ տեղապահ, և հայ համայնքի ակտիվ հատվածը, որը փորձում է թոթափել անցյալի բեռը, անցյալի իներցիան և փորձում է տեր կանգնել իր իրավունքներին և համայնքի առջև ծառացած խնդիրները փորձել տեղափոխել լուծման դաշտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում