Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Պուտինն Իրանին օգտագործում է Իսրայելին և ԱՄՆ-ին նվաստացնելու համար. JForum, Ֆրանսիա

Իրանցի զինվորականները և աշխարհազորայինները մեծացնում են իրենց ներկայությունը Սիրիայում և մոտենում են իսրայելական սահմանին: Դա տեղի է ունենում Ռուսաստանի լիակատար աջակցությամբ, թեև նա հրաշալի գիտի, որ Իրանը ձգտում է ոչնչացնել Իսրայել պետությունը, և որ նրա ընդլայնումը Սիրիայում դրան էականորեն կնպաստի: Մինչ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն «անիրատեսական» է անվանում Իսրայելի պահանջը, որ իրանցիները Սիրիայում գտնվեն իսրայելական սահմանից 40 կմ հեռու, իսկ Իրանը մինչ այդ պահն արդեն հատել է 2 000 կմ, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն համարձակորեն Իսրայել է մեկնում՝ նրան կոչ անելու չպաշտպանվել: Այս մասին գրում է ֆրանսիական JForum պարբերականը:

Ռուսները վստահ են, որ կկարողանան մոլորեցնել Երուսաղեմին: Բայց Իսրայելը որոշել է գործել՝ նկատի ունենալով բոլոր փաստերը, տեղի չտալ ռուսների երկերեսանիությանը և սկսել հարվածներ հասցնել Սիրիայում թիրախների ուղղությամբ, որոնք իր համար վտանգ են ներկայացնում:

Եթե Ռուսաստանը լիովին աջակցում է Սիրիային և Իրանին, ապա Իսրայելն իրական աջակցություն չունի ԱՄՆ- ի կողմից Ռուսաստան-Իրան առանցքի դեմ: ԱՄՆ-ը նույնիսկ չի կարողանում սեփական դիրքերը պահել Սիրիայում. մի քանի օր առաջ Ռուսաստանը խախտել է լարվածության թուլացման գոտու մասին համաձայնագիրը, որն ինքն է ստորագրել ԱՄՆ-ի հետ: Որպես հետևանք՝ Իրանի ընդլայնումը Սիրիայի ամբողջ տարածքում և Իսրայելի հետ սահմանին շուտով կավարտվի Ռուսատանի լիակատար աջակցությամբ և հնարավոր է՝ նույնիսկ ԱՄՆ-ը իր զորքերը դուրս բերի Սիրիայից:

Բարձրաստիճան պաշտոնյաները և իրանական զինված ուժերի հրամանատարներն արդեն հայտարարել են, որ Սիրիայից հետո Իսրայելի հերթը կգա: Իսրայելը ստիպված կլինի պատերազմել Իրան-Ռուսաստան-Սիրիա առանցքի դեմ: Դրա համար նրան պետք կլինի ԱՄՆ-ի դիվանագիտական, տնտեսական և ռազմական աջակցությունը: Միևնույն ժամանակ, խոսքը ոչ մի դեպքում ԱՄՆ զինված ուժերի աջակցության մասին չէ:

Սակայն պետք է նշել, որ Ամերիկայի ռազմավարությունը տարածաշրջանում Իրանի ընդլայնման նկատմամբ հակասում է նրա հայտարարություններին, որոնք ուղղված են այդ ընդլայնման դեմ. Աստանայում բանակցությունների ժամանակ Ռուսաստանի հետ լարվածության թուլացման գոտիների մասին պայմանագրի ստորագրման ժամանակ ԱՄՆ-ը համաձայնվել է օրինական հիմքերով Սիրիայում Իրանի ներկայությանը: Դա նշանակում է, որ Ռուսաստան-Իրան առանցքի դեմ ԱՄՆ-ի աջակցությունն Իսրայելին չի երաշխավորվում: ԱՄՆ քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ չի երաշխավորում նաև, որ նա Իսրայելին կաջակցի Ռուսաստանի ստեղծած իրանական սպառնալիքի դեմ:

Իսրայելը լավ պատրաստված է առկա սպառնալիքներին պատասխանի անհրաժեշտության դեպքում, նույնիսկ եթե դրանք ուղղակիորեն կամ անուղղակիորեն Ռուսաստանից են գալիս: Միևնույն ժամանակ ռուսական ռազմական հզորությունը կարող է մեծապես գերագնահատված լինել: Ռուսաստանն իրեն պահում է որպես համաշխարհային տերություն, բայց նրա նորագույն զենքը կարող է չհաղթահարել իսրայելա-ամերիկյան տեխնոլոգիական գերազանցությունը: Հնարավոր է՝ հենց այդ պատճառով Ռուսաստանը չի շտապում արձակել իր հրթիռները, մինչդեռ Իսրայելը հարվածներ է հասցնում Սիրիայի ուղղությամբ: ԱՄՆ նախկին նախագահ Օբաման նույնիսկ Ռուսաստանն անվանել է տարածաշրջանային տերություն:

Սա չի նշանակում, որ Իսրայելին ոչինչ չի սպառնում: Լիովին ակնհայտ է, որ Իրան-Ռուսաստան-Սիրիա-«Հզբոլլաh» առանցքն այդպիսի սպառնալիք է ներկայացնում, բայց եթե պետք լինի, Իսրայելը կկարողանա դիմակայել դրան: Սակայն այդ սպառնալիքին դիմակայելու կարողությունը կախված է նրանից՝ արդյոք Ռուսաստանը թշնամու առանցքի մաս է:

Ռուսաստանին որպես թշնամի ընկալելու շատերի անպատրաստությունն Իսրայելում և Արևմուտքում հետևում է համոզմունքից, որ Ռուսաստանը ոչ մի պատճառ չունի Իսրայելի թշնամին լինելու: Որպես հետևանք՝ Սիրիայում ծավալվող իրադարձություններն անտեսվում են և բարդ բացատրություններ են տրվում Ռուսաստանի և Իրանի միջև շահերի թշնամական հակամարտությանը: Դա հոգեբանական խախտումներից մեկն է, որի հետևանքներից Իսրայելը տառապել է իր ամբողջ պատմության ընթացքում, ինչպեսև մյուս երկրները:

Բայց ինչո՞ւ է քաղաքական և ռազմավարական առումով Ռուսաստանը հավասարվում Իրանին:

Ռուսաստանն իրեն համարում է գերտերություն և պայքարւոմ է իր նախկին կարգավիճակի վերադարձի համար: Իրականում Ռուսաստանի համար թշնամին Իսրայելը չէ: Ռուսաստանի իրական հակառակորդը ԱՄՆ-ն է, և այնպես է ստացվում, որ Իսրայելն այդ հակառակորդի պատմական դաշնակիցն է: ԽԱՀՄ-ի փլուզումից հետո Ռուսաստանն իր նախկին փառքը վերականգնելու շատ փորձեր է արել: Ռուսական ռեժիմն իսկական թշնամանք է տածում ԱՄՆ-ի նկատմամբ:

Սակայն Ռուսաստանը չի կարող ուղիղ կռվել ԱՄՆ-ի դեմ: Ամերիկան ներկա է Հյուսիսային ծովում, և լավագույն բանը, որ կարող է անել Ռուսաստանը, այնտեղ իր ինքնաթիռներն ուղարկելն է՝ ԱՄՆ ռազմածովային ուժերին հրահրելու համար: ՆԱՏՕ-ն ընդլայնվում է դեպի Արևելք, և Ռուսաստանի զինված ուժերը չեն կարող ոտք մեկնել նրա հետ: Գլխավոր շտաբի նախկին գնդապետ Միխայիլ Խորադենոկը հեռուստատեսությամբ հայտարարեց. «Մենք ունենք 200 մարտական ինքնաթիռ, Իսկ ՆԱՏՕ-ն՝ 3 800: Մենք ունենք 1 600 միավոր զրահատեխնիկա, իսկ ՆԱՏՕ-ն՝ ավելի քան 20 000… Այդպիսով, յուրաքանչյուրը, ով կարծում է, որ մենք կարող ենք սովորական պատերազմ մղել ՆԱՏՕ-ի դեմ՝ խենթ է»:

Ռուսաստանը չի կարող ուղիղ հակամարտել Ամերիկայի հետ և օգտագործում է Իրանը որպես գործակալ՝ Ամերիկային նվաստացնելու համար, խաթարելու համար նրա կարգավիճակը և նրան տարածաշրջանից վռնդելու համար: Միաժամանակ Ռուսաստանը կարող է Իրանին օգտագործել որպես հաղթաթուղթ բանակցություններում՝ հասնելու համար նրան, ինչն իրեն ամենաշատն է անհրաժեշտ՝ չեղարկել Ղրիմի բռնակցումից և Ուկրաինան մասնատելուց հետո սահմանված պատժամիջոցները: Ռեժիմամետ ռուս անկախ վերլուծական կենտրոնները և ԶԼՄ-ները 2017 թ. սկզբին ուղիղ հայտարարեցին, որ Ռուսաստանի դաշինքն Իրանի հետ կարող է որպես հաղթաթուղթ ծառայել բանակցություններում:

Մինչև Ռուսաստանը և Արևմուտքը պատժամիջոցների չեղարկման մասին համաձայնագրի չհասնեն Իրանի հետ Ռուսաստանի դաշինքից հրաժարվելու փոխարեն, ինչը հնարավոր չէ, Ռուսաստանը կկառչի այդ միությունից: Իսկապես, Իրանն աջակցում է գերտերություն լինելու Ռուսաստանի ձգտմանը՝ կիսելով և միանալով ԱՄՆ հեղինակությունը նվաստացնելու և խաթարելու նրա ցանկությանը:

Վնասը, որ այդ ընթացքում կհասցվի Իսրայելին, հաշվի չի առնում ԱՄՆ-ի նկատմամբ Ռուսաստանի ռազմավարական նկատառումները: Ինչն ավելի վատ է՝ Իրանի առաջխաղացումը հնարավոր է դարձել Սիրիայում Ռուսաստանի շնորհիվ, և դրան հաջորդող՝ Իրանի մոտենալը Իսրայելի սահմաններին արմատ կգցի և ցատկահարթակ կդառնա Իրանի համար Իսրայելի դեմ նրա պատերազմում, ասվում է հոդվածում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում