Այսօր Երևանի նախկին «Միկա» մարզադահլիճում մեկնարկեց կիոկուշին կարատեի 12-րդ Հայաստանի բաց առաջնությունը, որին մասնակցում են 300 մարզիկներ Հայաստանի մարզերից, ինչպես նաև Արցախից, Ռուսաստանից և Վրաստանից:
Այս առաջնությունը յուրահատուկ է նրանով, որ առաջին և երկրորդ տեղեր գրաված կարատեիստները հնարավորություն կստանան մասնակցելու եկող տարվա ապրիլին Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: