Thursday, 25 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել

Ղրղըզստանի մշակույթի նախարարին պաշտոնանկ են արել՝ «Բատկենի կույսին» հուղարկավորելու սկանդալից հետո

Ղրղըզստանի մշակույթի, տեղեկատվության և զբոսաշրջության նախարար Թուգելբայ Կազակովին պաշտոնանկ են արել զմռսված դիակի հուղարկավորության սկանդալային դեպքից հետո, որն ստացել էր «Բատկենի կույս» անվանումը: Նա 1956 թվականից պահվում էր հանրապետության պատմության թանգարանում:

Նախարարի պաշտոնանկության հրամանն արձակել է Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը:

Ղրղըզստանում թանգարանային նմուշի սկանդալը ծագել է հոկտեմբերի կեսերին: Մշակույթի նախարարությունը որոշում էր կայացրել հուղարկավորել պատմության պետական թանգարանում պահվող զմռսված դիակը, որը հայտնաբերվել էր 1956 թվականին Բատկենի մարզում խորհրդային գիտնականների կատարած պեղումների ժամանակ:

Վերջին տարիներին մուսուլմանական հանրությունը և «էքստրասենսները» բազմիցս իշխանություններից պահանջում էին հուղարկավորել ցուցանմուշը: Նրանց կարծիքով՝ 2005 և 2010 թվականների ղրղըզական հեղափոխությունները, ինչպես նաև տնտեսական դժվարությունները և բնական կատակլիզմները Բատկենի կույսի անհանգիստ «հոգու դժգոհության» արտահայտությունն են:

Արդյունքում այն հուղարկավորվեց Բատկենի մարզում՝ մուսուլմանական ավանդույթներով: Մշակույթի նախարարությունն իր որոշումը բացատրել է ցուցանմուշի վատ վիճակով և հանրապետությունում հետազոտություն անցկացնելու հնարավորությունների բացակայությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում