Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հոկտեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում իրադրությունը նախորդ շաբաթվա համեմատ եղել է լարված: Այս մասին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
ՊԲ հայտարարության մեջ ասվում է. «Նշված ժամանակահատվածում հակառակորդը բացի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքպահների ուղղությամբ կիրառել է նաև «ՍՊԱՅԿ» տիպի հակատանկային կառավարվող հրթիռներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր:
ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»: