Saturday, 20 04 2024
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել

Քաղաքականությամբ այլևս չեմ զբաղվում, հիմա շատ ավելի կարևոր գործեր կան. Աշոտ Աղաբաբյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, «Անկախության բանակ» հայրենասիրական միավորում հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ)։

-Պարոն Աղաբաբյան, Հայաստանում 2018-ին ընդառաջ ի՞նչ քաղաքական զարգացումներ են հնարավոր: Այս օրերին Հայաստանում է ՌԴ վարչապետ Մեդվեդևը: Ինչո՞ւ, ըստ Ձեզ, ներդրումների մասին այդպես էլ խոսք չգնաց: 

-Ես քաղաքականությամբ այլևս չեմ զբաղվում, հիմա շատ ավելի կարևոր գործեր կան: «Անկախության բանակ» հայրենասիրական միավորում հասարակական կազմակերպության հետ ծրագրեր ենք իրականացնում:

Առաջարկ էր եկել, որ նոյեմբերի 22-ին Լեոնիդ Ազգալդյանի 75 ամյակն է, ներկայացնեինք, որ հերոսի կոչում տային, նաև՝ Աշոտ Նավասարդյանին: Սա այսօր շատ կարևոր խնդիր եմ համարում, բայց մենք պատրաստ չէինք դրան, որովհետև շոգեքարշը շարժման մեջ դնելու համար վառելիք է պետք, իսկ մենք այդ վառելիքը չունենք: Այսինքն՝ այնպիսի բան չանենք, որ կիսատ մնա: Դրա համար մենք սպասում ենք որոշակի հնարավորությունների, չենք ուզում խառնվել ոչ մի բանին, որովհետև մեր ծրագիրն այսօր աշխատատեղ ստեղծելն է: Այն ծրագրերը, որ այսօր ունենք, որի արդյունքում մենք պետք է ստեղծենք աշխատատեղեր մեր զորացրված զինվորների, զորացրվածների ընտանիքի անդամների համար, մենք այդ խնդիրն ենք ուզում լուծել այսօր և չենք ուզում խառնվել ոչ մի բանի, բայց Ղարաբաղում հենց նորից մի բան սկսվի, նորից գնալու ենք: Դրա համար խաղաղ ծրագրի կողմնակից ենք:

-Դաշտը որքանո՞վ եք նպաստավոր համարում աշխատատեղեր ստեղծելու համար, երբ «Հրազդան» մարզադաշտի հարցը մնաց օդից կախված:

-Եթե անկեղծ ասեմ, այստեղ խոսքը «Հրազդան» ստադիոնի մասին չէ: Որդիս «Դիլիջան» հանքային ջրերի գործարանի բաժնետեր է, և կարծեք թե սկսելու է վաճառքն աշխուժանալ, և պատրաստվում ենք Ղուկասյանում նոր ֆիրմայով գործարան կառուցենք: Ես հիմա պատրաստվում եմ արտերկիր գնալ, շուկայի հետ կապված խնդիրները լուծեմ իմ ծանոթների, ընկերների միջոցով, որ կարողանանք լավ պարտնյոր ունենանք: Եվ եթե պարտնյորի խնդիրը լուծեցինք և եկանք, սկսեցինք աշխատանքներ իրականացնել, իմ կարծիքով՝ ճիշտ և  պատկառելի գործ պետք է անենք, այսինքն՝ աշխատատեղեր ստեղծենք: Սա է իմ այսօրվա ծրագիրը:

«Անկախության բանակ» հայրենասիրական միավորում հասարակական կազմակերպությունը այս ծրագրի ջատագովն է դառնում, մեր բոլոր տղաները այս ծրագրի հետ համաձայն են և շարժվելու են դրանով, որ եթե պատերազմ է սկսվում, սահմանին ենք, եթե չի սկսվում՝ աշխատատեղեր հիմնենք:

-Որքանո՞վ է հնարավոր Հայաստանում աշխատատեղ ստեղծել առանց խոչընդոտների: Ի վերջո, Հայաստանում ներդրումային դաշտը որքանո՞վ է նպաստավոր:

-Անկեղծ ասած, ես այդպիսի խոչընդոտների երբեք չեմ հանդիպել, ընդհակառակը, միշտ աջակցություն է եղել, մեր տարիքն այն չէ, որ մեզ խոչընդոտ ստեղծեն: Եվ ես չեմ մտածում, որ խոչընդոտներ կլինեն:

-Կարծում եք՝ այս ծրագրերը նպաստելո՞ւ են ներգաղթին:

-Իհարկե, եթե զորացրված զինվորը գա և աշխատանք ունենա, գնալու մասին չմտածի, դրանից ավելի պատվաբեր գործ՝ որն է:  Մենք պետք է աշխատատեղեր ստեղծենք, որ մեր ժողովուրդը չգնա: Ժողովուրդը գնում է աշխատանք ճարելու, տուն պահելու համար: Մեր գործը հիմնականում այնպիսին է, որ աշխատատեղեր ստեղծենք, որ մարդիկ չգնան:

-Իսկ քաղաքականություն վերադառնալու մասին չեք մտածո՞ւմ այլևս:

-Մեր անկախության բանակի տղաներով, կանանցով մտածել ենք, որ ճիշտը այս ծրագրի իրականացումն է: Չենք ուզում ոչ մի բանի խառնվել, մենք մեր գործն անենք:

-Քաղաքականությունից հոգնե՞լ եք:

-Քաղաքականությունը շատ լավ բան է, եթե քո հոգին մաքուր է, դու անկեղծ մարդ ես: Քաղաքականությունը պետք է ճշմարտություն լինի, իսկ եթե ճշմարտություն չի, այլ ընդամենը՝ քաղաքականությունը օրենքները շրջանցելու համար է, մենք դա  չենք ուզում, դրա համար մեր քաղաքականությունը պետք է լինի աշխատատեղեր ստեղծելը և մարդկանց կողքին լինելը, մեր քրտինքով աշխատած գումարներով մեր ժողովրդին օգտակար լինել:

-Երբ ԱԺ պատգամավոր էիք, այն ժամանակ Ձեր բիզնեսների վրա ճնշումներ եղան: Այդ դեպքում Ձեզ անգամ քաղաքականությունը չօգնեց: Հիմա, երբ քաղաքականության մեջ չեք, չեք կարծո՞ւմ, որ ճնշումներն ավելի մեծ կլինեն:

-Չէ, այդ ամենն անձնավորված էր: Եվ ընդհանրապես, երբ սկսել եմ բիզնես գործունեությունը, չեմ մտածել, որ այս մարդն այս բիզնեսն անում է, բեր ես էլ անեմ, շուկան նեղացնեմ: Ես նման բաներ չեմ մտածում: Եվ դրա համար չեմ կարծում, որ այն գործը, որ սկսել եմ անել, կարող է նեղացնեմ շուկան և թշնամիներ ման գամ: «Դիլիջանի» մեր գործարանը միայն արտահանմամբ է զբաղված, տեղական շուկայում «Դիլիջան» չունենք մենք, բայց պահանջարկ կա, և փորձելու ենք տեղական շուկա նորից մտնել, թարմացնել, անգամ մարդկանց, ովքեր ուզեն, հասցնենք տուն: Մենք նոր ոճ ենք ուզում որդեգրել, որը և՛ հասանելի լինի բոլորին, և՛ ոչ մեկին էլ չխանգարենք:

-«Հրազդան» մարզադաշտի հետ կապված որևէ նորություն չկա՞:

-Ոչ մի նորություն չկա, երևի ամսվա վերջ մի բան լինի, սպասում ենք: Ստադիոնը սեփականություն է: Բացի այդ, եզակի կառույց է, որին անպայման հարկավոր է քնքշորեն վերաբերել, պահել, փայփայել: Այն, ինչ կարողանում էինք տոնավաճառի միջոցով անել, այսօր չենք կարողանում անել, պարտքեր ունենք: Գնալու եմ արտերկիր, գուցե պարտնյոր գտնեմ, բերեմ, համաձայն լինի, անգամ հնարավոր է՝ ֆուտբոլի  թիմ բացենք:

-ԵԱՏՄ շրջանակո՞ւմ եք գործընկերներ փնտրում:

-Ոչ: ԱՊՀ տարածքից ոչ մեկը: Նկատի ունեմ և՛ եվրոպական շուկան, և՛ նաև չինական շուկան, և՛ ամերիկյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում