Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Վազգենին սպանելու մտադրության մասին Նաիրի Հունանյանն ավելի վաղ է «ջրիկացել». միայն մեր ԱԱԾ-ն գործ կունենար նման բերանբաց ագենտի հետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։

– Մոտենում է Հոկտեմբերի 27-ի հերթական տարելիցը։ Ի՞նչ եք կարծում, այդ ոճրագործությունը բացահայտելու ուղղությամբ այս տարիների ընթացքում բավարար ջանքեր թափվե՞լ են։ Ի՞նչ էր հնարավոր անել, որ չի արվել։

– Ձեր հարցին կպատասխանեմ հարցով. որևե լուրջ քայլեր Հոկտեմբերի 27-ի հանցագործության կազմակերպիչների բացահայտման ուղղությամբ անցած 18 տարիների ընթացքում արվե՞լ են: Դուրս եկեք փողոց և այդ հարցը տվեք երևանցիներին: Կարծում եմ՝ դուք չեք կասկածում, որ ստանալու եք միանշանակ պատասխան: Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգը վերջնականապես փլուզվեց՝ վերածվելով գործող իշխանությունների հետաքրքրությունների և հանցագործ մտադրությունների խամաճիկի և հլուհնազանդ սպասավորի, հենց Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետաքննության և դատաքննության ձախողումից հետո ու այդ ձախողման հետևանքով: Եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը՝ այսօր կենդանի կլինեին նաև Սերգեյ Բադալյանը, Անդրանիկ Մարգարյանը ու Սմբատ Այվազյանը, իսկ Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի մյուս մերձավոր համախոհները ներկայումս պանդխտության ցուպն առած չէին փրկվի գործող ահաբեկչական ռեժիմից արտասահմաններում: Եթե Հոկտեմբերի 27-ին «Միասնություն» դաշինքը չգլխատվեր՝ դաշինքի քաղխորհրդի՝ հրաշքով ողջ մնացած ընդամենը չորս անդամներին հաջորդ տարիներին կհաջողվե՞ր հեռացնել քաղաքականությունից, իսկ ինձ, որ համառեց և հրաժարվեց թողնել ակտիվ քաղաքականությունը, կհաջողվե՞ր ուժային եղանակով ու իմ դեմ դատական հետապնդումների միջոցով դուրս դնել Ազգային ժողովից, իսկ դրանից հետո շինծու քրեական գործով վզիս կախել դատվածություն: Այո, անցած տարիները և ժողովրդի արդար քվեով ընտրված «Միասնություն» դաշինքի քաղաքական խորհրդի անդամների դրամատիկ ճակատագրերը ցույց են տալիս, որ կատարվածը ոչ այլ ինչ էր, քան հրեշավոր ահաբեկչության միջոցով իրականացված պետական հեղաշրջում, որին միանգամայն տրամաբանորեն պետք է հետևեր և հետևեց Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանության ձևավորման ինստիտուտի փաստացի ոչնչացումը: Եվ դա անխուսափելի էր. եթե ժողովրդի արդար քվեով ընտրված քաղաքական ուժը ընտրություններից ընդամենը հինգ ամիս անց գնդակահարվում է, ապա դրա հետևանքը պետք է լինի այն, որ այլևս երբեք ընտրությունների պաշտոնապես հրապարակվող արդյունքները չեն արտացոլելու ժողովրդի մեծամասնության ցանկությունը, ինչը և տեղի ունեցավ մեզանում: Հոկտեմբերի 27-ից հետո մեզանում ընտրությունների ինստիտուտը վերածվեց ֆարսի, և Հոկտեմբերի 27-ի կրակահերթերով, ինչպես ցույց տվեցին հետագա տարիները, ոչնչացվեց սեփական կամքով իշխանություն ձևավորելու հայ ժողովրդի իրավունքը:

– Հանցագործությունն արդյո՞ք ուներ արտաքին հետք։ Ինչքանո՞վ էր Ռուսաստանը շահագրգռված այդ հարցում։

– Ես զավեշտալի եմ համարում այն վարկածը, թե, իբր, այդ հանցագործությունը կազմակերպվել է արտասահմանյան որևէ հատուկ ծառայության կողմից: Կան փաստեր, վկայություններ, որ Նաիրի Հունանյանն ու նրա ղեկավարած խումբը բացահայտորեն, անթաքույց նախապատրաստվել են կատարելու այդ լկտի ոճրագործությունը: Տարբեր մարդկանց հետ են հանդիպել, Վազգեն Սարգսյանին սպանելու մտադրության մասին են ջրիկացել: Օրը ցերեկով զենք են փնտրել և դրամ՝ զենքեր գնելու համար: Բացի մեր երկրի հատուկ ծառայություններից, ուրիշ ոչ մի երկրի հատուկ ծառայություն նման բերանբաց ագենտների կամ կատարողների հետ երբեք գործ չի ունենա՝ նույնիսկ մահվան սպառնալիքով պարտադրանքի դեպքում: Մի՞թե դա հատուկ ծառայության ձեռագիր է, երբ կատարողները հանցագործության վայրից զանգեր են հնչեցնում իրենց համախոհներին ու նրանց աչքալուսանք տալիս, թե Վազգենին խփել են: Պետքը չէ հատուկ ծառայությունների մեթոդների ուսումնասիրության գծով մասնագետ լինել՝ հասկանալու համար, որ տվյալ դեպքում «կազմակերպիչներ» դասական իմաստով չեն էլ եղել, իսկ փաստացի կազմակերպիչների դերում հանդես են եկել նրանք, ովքեր անուղղակի ձևով և մնալով կուլիսների հետևում ուղղորդել են Նաիրի Հունանյանին: Ինձ համար՝ որպես այդ գործով անցնող տուժողի, ի սկզբանե ակնհայտ էր, որ հանցագործության կազմակերպիչներն էին նրանք, ովքեր տեղյակ էին հանցագործության նախապատրաստման մասին, ի պաշտոնե կարող էին կանխել հանցագործությունը, բայց դա չարեցին: Ես այդ մասին ժամանակին բարձրաձայնել եմ, և այսօր էլ մնում եմ այդ կարծիքին: Ինչ վերաբերվում է արտաքին շահագրգռվածություններին, ապա բոլոր մեծ տերություններն էլ սիրում են որբ գտնել, որպեսզի նրա գլուխն իրենց ուզածի պես խուզեն: Եթե մարդիկ պատրաստ են իշխանությունն ամեն գնով պահելու համար որբության դատապարտել սեփական երկիրը, ապա միշտ էլ կգտնվի որբի գլուխն իր քիմքին հարիր խուզելու հավակնորդ: Կարիք էլ չկա հատուկ առանձնացնել Ռուսաստանը, քանզի դա կարող է լինել ցանկացած խոշոր տերություն, որը տվյալ պահին հատուկ հետաքրքրություն ունի մեր տարածաշրջանի նկատմամբ: Պետք է հասկանալ, որ եթե գողը ներսից է՝ այծին հնարավոր է փախցնել և՛ դռնից, և՛ պատուհանից, և՛ նույնիսկ երդիկից: Պետք է հասկանալ, որ ուժեղ Հայաստանի գոյությունը ցանկալի է միայն հայ ազգին, և ուրիշ ոչ մեկին: Պետք է հասկանալ, որ ոչ միայն Լոուրենս Արաբիացին էր այդպես մտածում, այլ շատ ու շատ այլազգիներ: Իհարկե, դա չի նշանակում, որ մենք պետք է դրանից բարդույթավորվենք: Պարզապես պետք է հասկանանք, որ այս աշխարհում թույլերին չեն խրախուսում, իսկ թուլության դրսևորումներից ամենացայտունը սեփական դժբախտությունների համար մեղավորներին արտասահմաններում փնտրելն է: Այդպես վարվողներին ոչ ոք չի հարգում: Ի դեպ՝ Ռուսաստանն էլ այսօր իր դժբախտությունների համար հակված է մեղադրել ոչ թե իր վերնախավի կոպրադորական ու կոռումպացված մասին, այլ Միացյալ Նահանգներին ու Արևմուտքին, ինչն ամենևին էլ չի նպաստում եղած խնդիրների լուծմանը:

– Կիսո՞ւմ եք այն մոտեցումը, որ Հայաստանի ինքնիշխանության հանձնումը Ռուսաստանին սկսվեց հենց Հոկտեմբերի 27-ով։ Արդյո՞ք Մոսկվայի խաղադրույքը հենց այն էր, որ Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին վերացնելով, հեշտ ու հանգիստ կարող է ձեռք բերել ռազմավարական նշանակության օբյեկտներ:

– Ես իմ կարծիքն արդեն հայտնել եմ: Ինչպես համամիտ չեմ նրանց հետ, ովքեր պնդում են, որ Ուկրաինայում Միացյալ Նահանգներն են ասպարեզից հեռացրել Յանուկովիչին, այնպես էլ համամիտ չեմ այն տեսակետին, որ Ռուսաստանի մատը խառն է Հոկտեմբերի 27-ին կատարվածում: Փաստերն էլ են դա վկայում: Չմոռանանք, որ Մեղրիի փոխանակման խնդիրը, որը քննարկվում էր Հոկտեմբերի 27-ի նախաշեմին, ունի ոչ թե ռուսական, այլ արևմտյան ակունքներ. դա Փոլ Գոբլի կողմից դեռ 90-ական թթ. առաջ քաշված և Անդրեյ Սախարովի կողմից աջակցություն ստացած ծրագիրն էր: Դրանից զատ, Հոկտեմբերի 27-ից հետո բանակից հեռացվեց ռուսամետ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը: Իր պաշտոնից զրկվեց նաև իր ռուսամետությամբ ոչ պակաս հայտնի փոխվարչապետ Վահան Շիրխանյանը: Չեմ կարծում, որ Հոկտեմբերի 27-ի հետևանքներ հանդիսացող այդ պաշտոնանկությունները կարող էին ցանկալի լինել Մոսկվային: Էլ չեմ խոսում այն մասին, որ այդ երկու անձնավորություններն էլ շատ մտերիմ էին Վազգենին և չէին կարող հեռացվել նրա կենդանության օրոք: Վաղարշակի հեռանալուց և Սերժ Սարգսյանի պաշտպանության նախարար դառնալուց հետո ակտիվացավ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը, ինչը նույնպես ռուսներն ընդունեցին սվիններով: Էլ չեմ ասում այն մասին, որ Հոկտեմբերի 27-ից հետո ընդամենը մի քանի ամիս անց Քի-Վեստում տեղի ունեցավ ամերիկացիների բենեֆիսը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում, երբ Ռուսաստանը հայտնվել էր դիտորդի կարգավիճակում: Այնպես որ, դեռ մեծ հարց է, թե որ երկիրն ավելի շատ օգտվեց Հոկտեմբերի 27-ի հետևանքներից, ուստի քաղաքագիտական տեսակետից կոռեկտ չէ կապել իրադարձությունից օգտվելու հանգամանքը սպանություններին ինչ-որ չափով մասնակից լինելու հետ: Ես քաղաքագետ եմ և հակված չեմ տրվել սպեկուլյատիվ և այսօր մոդայիկ դարձաց վարկածներին: Միաժամանակ անժխտելի փաստ է, որ Հոկտեմբերի 27-ի հետևանքով Հայաստանը չափազանց խոցելի դարձավ արտաքին ազդեցությունների համար, քաղաքականապես թուլացավ ու հայտնվեց ներկայիս անմխիթար կացության մեջ՝ որբի կարգավիճակում:

– Պարոն Հովհաննիսյան, ինչպիսի՞ն կլիներ Հայաստանը, եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը։ Կարծում եք՝ էապես տարբե՞ր իրավիճակ կլիներ։

– Ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ, որ մենք կունենայինք արժանապատիվ, միջազգային հանրության կողմից հարգված, կանխատեսելի, իր խոսքը պահող և բոլորի կողմից հարգված, ապահով և հուսալի, արդար և իր բոլոր զավակների միջև տարբերություն չդնող, իր բոլոր զավակներին հավասարապես սիրող ու գուրգուրող Հայաստան: 1990 թվականից մտերիմ եմ եղել Կարեն Դեմիրճյանի հետ, հաճախ եմ նրան հանդիպել և՛ իրենց տանը, և՛ աշխատանքի վայրում: Զրուցում էինք առանձին, ժամեր շարունակ, իսկ 1998 թվականին որոշեցինք մեր համարյա տասամյա մտքի ու սրտի աշխատանքը վերածել գործի: Իմ եզակի հուշերը Կարեն Դեմիրճյանի մասին դեռ վաղ եմ համարում թղթին հանձնել և թողնել ապագա սերունդներին, քանզի այդ հուշերը դեռ ամբողջական չեն՝ մեր գործը մնաց անավարտ, պետք այն հասցնել ավարտին: Թուղթը կսպասի, քանզի եթե գոնե մեկ շանս ինձ տրվի ավարտին հասցնել մեր գնդակահարված, բայց գաղափարի ուժով անջնջելի գործը, ես այդ շանսն իրավունք չունեմ կորցնելու, և պատմությունը թողնելու անավարտ: Սա դեռ վերջը չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում