Friday, 29 03 2024
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին

Ուժային կառույցներում կոշտ ելույթներով Սերժ Սարգսյանը փորձում է հասկանալ՝ ինչ ռեսուրսներով է գնում 3-րդ ժամկետի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Լևոն Մարգարյանը:

– Նախօրեին Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ Ոստիկանության կոլեգիայի նիստում, հաջորդ օրը ելույթ ունեցավ ՊՆ Ռազմական ինստիտուտում, խոսեց երկրի անվտանգության խնդիրների լուծման մասին: Բավականին կոշտ ելույթները ինչո՞վ եք բացատրում 2018-ի լույսի ներքո: Սրանք հեռացող գործչի մտահոգություննե՞ր են, թե՞ ընդհակառակը:

– Նշեմ, որ մինչ այդ էլ բավական կոշտ ելույթ ունեցավ Քննչական կոմիտեում: Սրանք հերթապահ ելույթներ չէին: Սարգսյանը խոսեց բավականին երկար ու մանրամասն, բերեց այնպիսի փաստեր, որոնք այդ գերատեսչությունների ղեկավարներին ցույց տվեցին, որ Սարգսյանը իրավիճակին տիրապետում է: Աղվան Հովսեփյանը, օրինակ, այդ կոշտ գնահատականներն ընդունեց որպես մարտահրավեր և հրավիրեց իր ռուս ու բելառուս կոլեգաներին Հայաստան, նրանց ընդունեց նաև Սարգսյանը: Հովսեփյանն այդպիսով ուժ ցուցադրեց: Վովա Գասպարյանի դեպքն այլ է. նա համարվում է Սերժ Սարգսյանի յուրային, և ինչքան էլ տհաճ լիներ նրան Սարգսյանի հնչեցրած գնահատականները, նա չպատասխանեց: Պատասխանեցին միայն ցանցում մեկ-երկու հրապարակումներով՝ փորձելով ցույց տալ, որ Սարգսյանի երկակի կոչերը՝ լինել թե՛ խիստ, թե՛ ներողամիտ, չի տեղավորվում ոստիկանական գերատեսչության պատկերացումներում: Ինչ վերաբերում է հեռացող գործիչ լինելուն, հեռացող գործիչը Սահմանադրություն չի փոխում, Ընտրական օրենսգիրք չի փոխում: Այնպես որ, Սարգսյանը չհեռացող գործիչ է շատ վաղուց: Կոշտ ելույթներն ուժային կառույցներում նպատակ ունեն ուժերի անվանականչ անել, հասկանալ՝ ինչ ռեսուրսներով է նա գնում, ըստ էության, 3-րդ ժամկետի: Ինչպես նաև վարկանիշ հավաքելու լավ ձև է: Հասկանալի է, որ թե՛ Քննչական կոմիտեից, թե՛, առավել ևս, ոստիկանությունից հանրության դժգոհությունը մեծ է: Կոշտ ելույթներով Սարգսյանը փորձում էր այդ դժգոհության վրա խաղալ:

– Ինչո՞ւ, ըստ Ձեզ, որոշվեց ապօրինի պահվող զենքի դեմ պայքարել հիմա, և արդյոք պայքարի դրսևորումների, նաև օլիգարխներին պատժելու առումով, մենք ականատես կլինե՞նք առաջիկայում:

– Տեսեք, վերջին շրջանում գրանցվեցին աղմկահարույց հանցագործություններ, հանրությունը ակտիվ քննարկեց դրանք, դրանք դարձան իշխանության հանդեպ անվստահության դրսևորման առարկա, կասկածի տակ դրվեց ուժային կառույցների՝ օպերատիվ իրավիճակին տիրապետելու ունակությունը: Չնայած ոստիկանությունը բերում էր վիճակագրություններ, որ հանցագործությունները չեն աճել, նվազել են, հանրային քննարկումներն ու դրանց մեդիաշրջանառությունն ամեն դեպքում այդ վիճակագրությունը հաշվի չառան: Սարգսյանը ևս իր ելույթում նշեց, որ չնայած վստահ է՝ ոստիկանությունը օպերատիվ վիճակին տիրապետում է, բայց պետք է աշխատել այնպես, որ հանրությունը գոհ մնա: Այս փուլում, երբ Սարգսյանը գնում է վերարտադրման վերջնական փուլին, նրա համար կարևոր է այդ ամենը մատուցել նաև որոշակի բարեփոխումների քողի ներքո: Ազգ-բանակ, 4 միլիոնանոց Հայաստան, համահայկական հիմնադրամ, դատական իշխանության բարեփոխում, ապօրինի զենք-զինամթերքի դեմ պայքար. նմանատիպ կլիշեները կոչված են լինելու ուղեկցել Սարգսյանի աննկատ, չհայտարարված նախընտրական քարոզարշավը: Ընտրություններ չկան, բայց նա փաստացի գնում է հերթական ժամկետի և չի ցանկանում այդ ամենն անել՝ պարզապես որովհետև կարող է անել: Ցանկացած ավտորիտար իշխանություն միտված է նաև որոշակի հանրային լեգիտիմության էֆեկտ ստանալ: Ինչ վերաբերում է օլիգարխներին, այդ տերմինն արդեն հնացել է: Այն ակտուալ էր Քոչարյանի շրջանում: Հիմա օլիգարխներ չկան, այսինքն՝ չկան բիզնեսմեններ, որոնք, օրինակ, Սերժ Սարգսյանի հետ միասին կարող են որոշել երկրի քաղաքական և տնտեսական կուրսը: Կան խոշոր բիզնեսմեններ, մենաշնորհ ունեցողներ կամ արդեն բնական մենաշնորհ ունեցողներ, որոնք բիզնեսով զբաղվելու քվոտայի դիմաց ձայն են բերում իշխանության համար: Քաղաքական կոնյունկտուրայից նրանք հեռացվել են, և սա ևս Սարգսյանի վերարտադրման պլանների մեջ էր. քիչ թե շատ ինքնավար սուբյեկտներին մղել երկրորդ պլան, իսկ առաջին պլան բերել իրենից կախված երիտասարդ սերնդի հանրապետականներին, ովքեր, օրինակ, իրենց կրթությամբ կամ գրագետ խոսքով կտարբերվեն «օլիգարխ» կոչվողներից, բայց ովքեր նաև այդ նույն «օլիգարխներից» պակաս ինքնուրույն կլինեն: Կարճ ասած՝ հիմա Վիգեն Սարգսյանը, Արմեն Աշոտյանը և այդ խմբի այլ ներկայացուցիչներ ավելի շատ բան են որոշում, քան, օրինակ, Սամվել Ալեքսանյանը կամ Գագիկ Ծառուկյանը, կամ Միհրան Պողոսյանը:

– Արդյոք առաջիկայում կարո՞ղ են սրվել Սարգսյան -Կարապետյան հարաբերությունները: Ընդհանրապես ապրիլից առաջ ի՞նչ զարգացումներ են հնարավոր:

– Կարապետյան-Սարգսյան հարաբերություններում լարվածություն կա առաջին օրվանից: Սա անձնական լարվածություն չէ, շահերի բախում է: Կսրվեն դրանք, թե ոչ՝ կախված է իշխող վերնախավում առկա մրցակցող խմբերի մարտավարությունից: Եթե խնդիրները լուծվեն ներքին կարգով՝ չեն սրվի, եթե չկարողանան լուծել՝ բնականաբար կսրվեն: Հանրությունն այս պրոցեսի վրա որևէ կերպ ազդել չի կարող, սա ներիշխանական գործընթաց է: Հանգուցալուծումն էլ պարզ է. ով ունենա ավելի շատ ռեսուրսներ, ավելի ներկայանալի թիմ, նա էլ կհաղթի: Կարապետյանը չի ցանկանում կոնֆլիկտը դուրս բերել ներիշխանական շրջանակներից, Սարգսյանը առավել ևս ներքին պայմանավորվածությունների սիրահար է: Ընդդիմության, մասնավորապես «Ելք»-ի ուղերձը վարչապետին հենց դա էր՝ դուրս բերել ներիշխանական կոնֆլիտը իշխանության պատերից, այն դարձնել հանրային ու օգտագործել թե՛ ընդդիմության աջակցությունը, թե՛ Կարապետյանի բավական բարձր հանրային վարկանիշը, թե՛ Սարգսյանի հանրային շատ ցածր վարկանիշը: Օրերս էլ նույն այդ մեսիջները թարմացվեցին՝ փորձելով վարչապետին ևս մեկ անգամ նույն ճանապարհը մատնացույց անել: Ինչքան էլ որ ընդդիմության նպատակները՝ Կարապետյանի միջոցով քողարկել սեփական անզորությունն ու տապալել Սարգսյանի իշխանությունը, ցինիկ թվան, դրանք փաստացի միակ իրատեսական տարբերակն են Կարեն Կարապետյանի համար: Եթե նա չհանրայնացնի իր ու Սարգսյանի միջև եղած շահերի բախումը, այն պահի կուլիսներում, ապա կպարտվի, որովհետև Սարգսյանը ուժեղ է հենց կուլիսներում ու փակ քննարկումներում:

– Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 24-ին ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական ինստիտուտում հայտարարել է, որ հանձնարարել է մշակել հայկական բանակի արդիականացման յոթամյա ծրագիր՝ 2018-25 թվականների համար: Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ Սերժ Սարգսյանը ծրագրել է մնալ ևս յոթ տարի:

– Այն, որ ևս մի քանի տարի, մեկ նախագահական ժամկետի չափով Սարգսյանը մնալու է իշխանության ղեկին՝ դա արդեն անկասկած է: Իսկ այս երկարաժամկետ պլանավորումները՝ 2025, 2040 և այլն, կրկին նույն ժանրից են՝ ստեղծել հանրային լեգիտիմության էֆեկտ, խոսել վեհ, հաճախ վերքաղաքական, համահայկական բաներից: Քանի որ ռեալ պոլիտիկը, «այստեղ և հիմա»-ն Սարգսյանը տապալել է, նա փորձում է փոխել խոստումների ժամանակային առանցքը՝ այն տեղափոխելով ներկայից ապագա: Շնորհակալ լինենք, որ իր գործընկեր Պուտինի պես նա այդ առանցքը անցյալ չի տեղափոխել: Այս կոնտեքստում հնչելու են բավականին երկարաժամկետ կտրվածքով խոստումներ, որոնք նպատակ ունեն առօրեական խնդիրները տեղափոխել ավելի հեռու, կտրել ներկայից, միֆականացնել դրանք: Իսկ իրականությունը բոլորովին այլ է. իրականությունն այն է, որ մենք այժմ ունենք իշխանություն, որը փայլուն կողմնորոշվում է իրավիճակային որոշումներ կայացնելու մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում