Thursday, 25 04 2024
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը

Ադրբեջանն ու Իրանը պայմանավորվել են Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը ֆինանսավորելու մասին

Ադրբեջանն ու Իրանը պայմանավորվել են «Հյուսիս-Հարավ» տրանսպորտաին միջանցքի նախագծի շրջանակում Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի շինարարությունը ֆինանսավորելու պայմանների մասին։ Այս մասին Trend-ի հետ հարցազրույցում ասել է Իրանի ԿԲ միջազգային հարցերով գլխավոր տնօրեն Հուսեյն Յագուբին։

Նրա խոսքով՝ ԿԲ-ի, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների, ինչպես նաև Իրանական երկաթուղիների ներկայացուցիչները երեկ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են ադրբեջանցի գործընկերների հետ երկաթուղու շինարարության համար վարկի տրամադրման պայմանների մասին։

«Ադրբեջանը համաձայնել է 500 մլն դոլարի չափով վարկ տրամադրել 164 կմ երկարությամբ երկաթգծի շինարարության համար»,-ասել է Յագուբին։

Նա նաև հավելել է, որ վարկային համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Թեհրանում մոտ ապագայում։

Ռեշտ-Աստարա երկաթգիծը հանդիսանում է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կարևոր մաս, որը կոչված է միացնելու Հյուսիսային Եվրոպան Հարավարևելյան Ասիային, այդ թվում միավորելու Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի երկաթուղիները։ Առաջին փուլով միջանցքով ծրագրվում է փոխադրել տարեկան 5 մլն տոննա բեռ, իսկ հետագայում՝ ավելի քան 10 մլն տոննա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում