Անգլիացի հանրահայտ ֆուտբոլիստ Ուեյն Ռունին, որը հանդես է գալիս «Էվերթոնում» շարունակում է կրել դատարանի կողմից նշանակված պատիժը կատարելով հանրային աշխատանք:
Անցորդները նրան նկատել են այգիներից մեկում տերևներ հավաքելուց և նստարանները ներկելուց:
2017 թվականի օգոստոսին դատարանը հարբած ավտոմեքենա վարելու համար Ռունիին երկու տարով զրկել էր վարորդական իրավունքից և նշանակել 100 ժամյա հանրային աշխատանք:
Նշենք, որ Ռունին զբոսայգի է եկել 200 հազար ֆունտ արժեք ունեցող «Աուդի» ավտոմեքենայով: