McDonald’s արագ սննդի ռեստորանների ցանցը փոխել է իր չինական մասնաճյուղի անունը, հայտնում է CNN-ը:
Ամերիկյան ընկերությունը որոշել է փոխել նախորդ Maidanglao անվանումը, ինչը ցանցի անգլերեն անվան չինական թարգմանությունն է: Նոր անվանումը թարգմանվում է որպես «ոսկե կամարներ»:
Պարբերականը հայտնում է, որ նոր անունն առաջացրել է այցելուների հակասական արձագանք: