Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

Վազգենի փոխարեն եկան շառլատաններ ու տգետներ. հատուկ ծառայությունների խաղադրույքն էլ հենց դա էր՝ «տեղը բան չկա»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը։

-Մոտենում է Հոկտեմբերի 27-ի 18-րդ տարելիցը։ Եթե նախկինում շատերը նշում էին, որ այդ ոճրագործությունը կբացահայտվի, երբ Հայաստանում իշխանափոխություն լինի, տարածում է գտել նաև այն կարծիքը, որ դրա բացահայտման համար անհրաժեշտ է նաև Ռուսաստանի իշխանության փոփոխություն։ Արդյո՞ք կարծում եք, որ արտաքին գործոնն այդչափ կարևոր է։

-Անշուշտ, արտաքին գործոնը կարևոր է, բայց, նախ և առաջ անհրաժեշտ է ներքին պահանջ և ցանկություն։ Արտաքին գործոնների ազդեցությամբ շատ բան կարող է լինել, բայց եթե մեր ներսում պետական մասշտաբով չկա ցանկություն՝ չի բացահայտվի։ Այսքան տարի է անցել, և գործի իրական բացահայտման առումով որևէ առաջընթաց չկա, իսկ դա առաջին հերթին պայմանավորված է հենց ներքին ցանկության բացակայությամբ։

-Եթե հասարակության մի ստվար զանգված չի հավատում, որ գործն ամբողջությամբ բացահայտված է, կա նաև կարծիք, որ Նաիրի Հունանյանի ամբիցիաները կարող էին իրեն դրդել նման քայլի, և որ ամենաբարդ հանցագործությունները կատարվում են ամենապրիմիտիվ եղանակով… իբրև թե խորհրդարան մուտք գործելը, այդքան զենք անցկացնելը որևէ բարդություն չէր ներկայացնում այդ շրջանում։

-Այն, որ 90-ականների երկրորդ կեսին Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման նպատակով առանձին մարդկանց մոտ բռնության դիմելու ու նման քայլի գնալու ցանկություն կարող էր առաջանալ՝ ոչ ոք չի հերքում։ Բոլորս էլ հիշում ենք՝ ով էր Վազգեն Սարգսյանը, և ինչպիսի դերակատարություն է ունեցել Հայաստանում ավտորիտար վարչակազմ հաստատելու հարցում։ Ուստի, առանձին անհատներ տվյալ հանգուցալուծմանը գնալու մոտիվացիա կարող էին ունենալ, բայց դա որևէ կապ չունի շատերի համար ակնհայտ թվացող արտաքին շահագրգռությունների հետ։ Ընդհանրապես, եթե արտաքին ուժերը որևէ օպերացիա են ծրագրում իրականացնել՝ նրանց հատուկ ծառայություններն այդ գործում որոշակի մեթոդաբանություն ու մեխանիզմներ ներդնելիս օգտվում են հենց նույնատիպ հանգամանքերից ու դժգոհ նման մարդկանց մոտիվացիաներից։ Մեր դեպքում, ըստ ամենայնի, դա կարևոր մի հանգամանք է եղել, և հենվելով դրա վրա՝ արտաքին ուժերը կարողացել են իրենց ցանկություններն ի կատար ածել։ Մենք այսօր խոսում ենք ենթադրությունների հիման վրա, գործը բացահայտված չէ՝ դա շատերն են հասկանում։ Ապացուցողական բազա, որպես այդպիսին, գրեթե չկա։ Այն մարդիկ, որ կարող էին և պետք է ինչ-որ բան ասեին՝ նրանց մի մասն արդեն կենդանի չէ, շատերն անհասկանալի հանգամանքներում կյանքից հեռացել են։ Մի մասն էլ դեռ լռում է։ Նրանց մեջ կան մարդիկ, ովքեր բոլորովին այլ պատճառներով չեն խոսում՝ ունեն կամ ներքին հիմնավոր վախեր, կամ՝ տարբեր շահագրգռություններ։ Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը և բոլոր այդպիսի գործերի բացահատումը կապված է կառավարող շրջանակների ցանկությունների ու շահագրգռությունների հետ։ Այդ հանցագործություններն անաչառ քննության չեն կարող ենթարկվել, քանի դեռ չկա նման ցանկություն ու պահանջ երկրի բարձրագույն ղեկավարության մոտ։

-Անդրադառնանք նաև Լիտվինենկոյի հայտնի բացահայտումներին՝ ռուսական հատուկ ծառայությունների մասնակցության հետ կապված։ Ընդհանրապես տարածված կարծիք կա, որ Հայաստանի ռուսաֆիկացումը սկսվեց հենց Հոկտեմբերի 27-ով։ Արդյո՞ք այդպես է։

-Դա անհերքելի փաստ է։ «Գույք պարտքի դիմաց» և նմանատիպ շատ գործարքներ հենց դրա ապացույցն են։ Ընդհանրապես, Հայաստանի տնտեսական հզորությունների անցումը ռուսական կապիտալի ձեռքը տեղի է ունեցել հենց Հոկտեմբերի 27-ից հետո։ Սկսած 2000թ․ ոչ միայն տնտեսական, նաև քաղաքական բոլոր գործընթացները լիարժեքորեն պայմանավորված են եղել ռուսական գործոնով։ Եթե մինչ այդ արտաքին քաղաքականության մեջ ինքնիշխանության առանձին դրսևորումներ հայկական քաղաքական դասը իրեն թույլ էր տալիս, ապա Հոկտեմբերի 27-ից հետո, ինչպես շատերը կվկայեն, դրանք իսպառ բացակայում են մեզ մոտ։ Վերջին երկու տասնամյակում արտաքին քաղաքական գործընթացներում ամեն ինչ պայմանավորված է եղել Ռուսաստանով։ Ինքնուրույն որոշումներ կայացնելու հարցում եթե կան օրինակներ, ապա դրանց առարկան կամ չի հետաքրքրել Կրեմլին, կամ նրանց լուռ հսկողությամբ են քաղաքական գործընթացներն իրացվել։

– Ռուսական քաղաքականությունն ու այս հարցում Ռուսաստանին արդարացնողները նշում են, որ թե՛ Վազգեն Սարգսյանը և թե՛ Կարեն Դեմիրճյանը Ռուսաստանի հետ համագործակցության առումով որևէ խնդիր չունեին և նշում են, թե Ռուսաստանն այդ հարցում որևէ շահգրգռվածություն չպետք է ունենար։

-Խնդիրը Ռուսաստանը չէ, խնդիրը ցանկացած գերտերության հատուկ քաղաքականությունն է հանդեպ այն երկիրը, որտեղ շահեր ունի։ Ռուսաստանը չլիներ՝ ցանկացած այլ գերտերություն կարող էր նույնպիսի օպերացիա իրականացնել։ Երբ անհրաժեշտություն է առաջանում, աշխարհում շատ երկրներ են դիմում նմանատիպ քայլերի։ Մեր հանրությունը պետք է շատ լավ հասկանա, որ խնդիրն ինքնիշխան ու իրավական երկրում ապրելու մեր ներքին ցանկությունների մեջ է։ Հոկտեմբերի 27-ը ոչ թե Ռուսաստանի, ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի ստեղծած խնդիրն է՝ այլ մեր երկրի հիմնախնդրի հանգուցալուծումն է ռուսական, ամերիկյան, ֆրանսիական ․․․․ ձևով՝ ըստ իրենց շահերի։ Ոչ ոք թող կասկած չունենա, որ եթե վաղն անհրաժեշտություն ու հնարավորություն լինի՝ Իրանը նույն բանը չի անի մեզ հետ։ Այսօր Իրանը Իրաքում նույն բանն է անում։ Լիբանանում վարչապետ Հարիրիի սպանությունը մի քանի տարի առաջ… այդ բոլորը նշածս քաղաքականության վառ օրինակներն են։ Գերտերությունների քաղաքականությունն իրենցից կախյալ կամ քաղաքականապես ու տնտեսապես թույլ երկրների նկատմամբ շատ դեպքերում հենց այդպիսի դրևորումներ է ունենում։ Մենք մեզ բարոյական կաղապարների մեջ չպետք է դնենք, կամ շատ նեղ, քաղաքականապես տհաս դիտանկյունից փորձենք նայել երևույթին՝ ենթադրելով կամ պնդելով, թե արտաքին ուժերը չեն կարող նման քայլերի գնալ։ Մոռանում ենք, որ անգամ մենք ենք հենց այդ դիրքերից հանդես եկել հենց մեր իսկ նկատմամբ, կամ եթե հնարավորություն լինի՝ այլոց նկատմամբ էլ հենց այդ դիրքրերից հանդես կգանք։ Վառ օրինակ ասեմ՝ Արթուր Մկրտչյանի սպանության դեպքը։ Այն հենց փոքր մասշտաբի օպերացիա էր Լեռնային Ղարաբաղի օրինական ղեկավարության դեմ։ «Չար լեզուներն» ասում են, որ նախագծողները Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարության աթոռներն են զբաղեցրել։ Արդյո՞ք այդ սպանությունն այսօր բացահայտված է՝ իհարկե ոչ։ Արթուր Մկրտչյանը նույնպես ամեն ինչ անում էր, որպեսզի Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության առումով որևէ խնդիր Ղարաբաղը չունենա։

-Կարծում եք՝ առանց ներքին համաձայնության գերտերությունները կարո՞ղ են նման օպերացիա կազմակերպել։

-Աշխարհում նման հատուկ գործողություններն այդքան էլ հազվադեպ երևույթ չեն։ Ընդամենը մի քանի տարի առաջ Լեհաստանի նախագահի ինքնաթիռը կործանվեց, և այսօր էլ շատ շատերը համոզված են, որ Ռուսաստանի «մատն է խառը»։ Այս օրինակը նշում եմ, որպեսզի պարզ դառնա, որ անպայման չէ ներքին համաձայնությունը։ Մի գերտերություն գտնում է, որ իրեն խանգարող գործիչները եթե չլինեն՝ միայն այդ կերպ իր շահերը կիրացվեն, նա դիմում է հատուկ օպերացիայի՝ իհարկե հաշվի առնելով իր հնարավորություններն ու վտանգները։ Այդ ժամանակ տվյալ հատուկ ծառայության խնդիրն է դառնում այնպիսի օպերացիա իրականացնել, որ կասկածն իր երկրի վրա չընկնի, կամ՝ որ գործը մինչև վերջ հասցվի ու սայթաքումներ չլինեն։ Բացի այդ, կան նաև էական այլ պարտադիր հանգամանքներ, որոնք հաշվի են առնվում՝ ինչպե՞ս կարձագանքի թիրախ երկիրը, իր մեջ ուժ կգտնի՞ դրան ընդդիմանալու, թե՞ ոչ, և այլն։ Այնպես որ, «սարդի» կողմից հյուսվող շատ բարդ մի սարդոստայն է հատուկ օպերացիան։

Նման օպերացիաների կանխարգելման գործում շատ դեպքերում ներքին համաձայնությունն այդքան վնասակար չի, որքան հանրային ու պետական իմպոտենտությունը։ Նման երևույթների թույլ չտալու նախապայմանը մեր հանրության և հատկապես քաղաքական դասի գիտակցության մեջ պետք է փնտրել։ Երբ մի երկրի հատուկ ծառայություն նման գործողություն է նախագծում՝ նա համոզված պետք է լինի, որ «հրեշի» գլուխը կտրելով, մեկ այլ գլուխ ի հայտ չի գա տվյալ երկրում։ Եթե մի քիչ կասկածեն, որ ի հայտ կգա՝ նրանք այդ քայլին չեն գնա, այդպիսի բռնության չեն դիմի, քանի որ իրենց համար հարյուր տոկոսանոց արդյունքն է պետք․ անարդյունք օպերացիաներ չեն իրականացվում երբեք։ Այսինքն՝ եթե նույնիսկ փոքր երկիրն ունենա գիտակցության այնչափ բարձր մակարդակ, որ դա իրեն չընկրկի՝ նման գործողություն նախապատրաստող գերտերությունը երբեք այդ քայլը չի անի։ Եթե լինեին մեր ինքնիշխանության համար դողացող ու անձնազոհության գնացող տասնյակներ կամ հարյուրներ՝ օտար երկրների հատուկ ծառայությունների օպերացիաներն անարդյունավետ կդառնային ու միայն վնաս կտային տվյալ գերտերությանը։ Եթե մեր սուբյեկտայնությունը մատնանշող հանրային ու պետական վարքը բարձր մակարդակի վրա լիներ՝ իրենք նման քայլի չէին գնա։ Կմտածեին՝ իքսը չլինի, իգրեկը կլինի, քանզի հանրությունն ու քաղաքական դասը ադեկվատ է արտաքին մարտահրավերներին, և նման քայլի գնալն արդյունավետ չի կարող լինի։

-Իսկ այս դեպքում կարո՞ղ ենք ասել, որ հասան իրենց ուզածին։ Այսինքն՝ չկար երկրորդ Վազգեն Սարգսյան ու Կարեն Դեմիրճյան, դրա համար էլ նման քայլի դիմեցին։

-Նայեք մեր քաղաքական դասին և ձեր հարցի պատասխանը կստանաք։ Իրենցից հետո եկան Արտաշես Գեղամյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արթուր Բաղդասարյանը և նման կարգի այլ դեմքեր։ Իրենց ամբողջ խաղադրույքը հենց դրա վրա էր՝ տեղը բան չկա… Վազգեն Սարգսյանն իր բռիությամբ ու բռնությամբ էր արդեն ցույց տվել, որ երկրում տղամարդիկ բացակայում են, նրանց փոխարեն «Կռազի» վարորդներն են որպես Վազգենի աջ ու ձախ ձեռքեր աշխատում։ Իրենից ներքև ավելի բռի ու տգետ, և հետևաբար փոխարինողների տևական շղթան տարիների ընթացքում լինելու էր ավելի բռի ու տգետ։ Հատուկ ծառայությունների գործը, հիմնվելով նման խունացած պատերի վրա, հանրության տեսադաշտից դուրս մնացած տան մի անկյունում հենց այդպիսի սարդոստայներ գործելն է։ Իրենք շատ լավ ուսումնասիրում են՝ թե ով կա երկրում, ով չկա, ով ինչ արձագանք կտա, ինչպիսի վերաբերմունք ցույց կտա հանրությունն ու քաղաքական դաշտը արտաքին միջամտությանը։ Ու պարզել էին, որ մեր երկրում բացակայում էր սկզբունքային անհատը։ Մնացածներն ընդամենը շառլատաններ էին, տգետներ և ոչինչ անել չէին կարող։ Կյանքը ցույց տվեց, որ հենց դա էր մեր իրականությունը, սուբյեկտային վարքը անհաս մի երազանք էր Վազգենից ներքև կանգնածների համար և վերջում բոլորը գալու էին ֆոտոսեսիայի, ինչ-որ եղավ մեր աչքի առաջ։ Մենք այսօր միայն բանտերում ունենք սուբյեկտային վարք ցուցաբերող առանձին անհատներ, սկզբունքային ընդդիմացողներին կարելի է մատերի վրա հաշվել։ Հատուկ ծառայությունների կողմից սա էր հաշվարկվել ժամանակին ու հաշվարկվել էր հենց Վազգեն Սարգսյանի և Վանո Սիրադեղյանի գործունեության հանրագումարի հիման վրա։ Իրենք շատ լավ գիտեին, որ մնացածը հարմարվող են, ուժի դիմաց զիջող են, ծեծվող, լացող ու խնդրող են՝ դրա համար էլ արեցին։

– Ամփոփելով՝ հետաքրքիր է, կարծում եք՝ այսօրվա Հայաստանն էապես ա՞յլ կլիներ, եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը։

-Չեմ կարծում՝ շատ կտարբերվեր։ Տարբերվելու համար մենք բոլորս պետք է այլ լինեինք, այլ մտածողություն ու հոգեբանություն ունենայինք։ Ներկա գործընթացները վերլուծելով՝ հասկանում եմ, որ շատ չէր տարբերվելու։ Եթե տարբերվելու լիներ՝ շատ հարցեր վաղուց լուծված կլինեին, մարդիկ իրենց խնդիրների լուծման ճանապարհները գտած կլինեին։ Հիմա գուցե առանձին հանգամանքեր ու երևույթներ այլ լինեին, բայց ընդհանուր առմամբ, եթե մենք ներսից չենք կարողանում մեզ վերափոխել՝ շատ բաներ լինելու էին անցած գնացած գետի նույն հունի մեջ։ Ուստի, եթե Վազգեն Սարգսյանին արտաքին ուժերը չեն հոշոտել, միևնույն է, նրան իր իսկ ստեղծած բորենիներն էին հոշոտելու, դրա համար բոլոր նախադրյալները կային հենց իր ժամանակ։ Չէ որ որպես ջարդոն գործարանների հաստոցները նրա օրոք թալանվելուց ու վաճառվելուց հետո ի վերջո հերթը հասնելու էր ամբողջ երկրի թալանին ու որպես «ջարդոն» նրա հողերի 800 հեկտարներով վաճառքին։ Երբ գործարանների թալանն ու վաճառքը կանգնեցնելու, երկրում սկզբունքային մարդիկ ձևավորելու, նրանց սուբյեկտային վարքը խթանելու և նմանատիպ գործերում տգետ ես, քո անսպառ կամքը առ ոչինչ է երկրի ու հողերի վաճառքով զբաղվող քեզ ամեն օր քծնող բորենիների մոտ։ Կհոշոտեն ու երկրպագության համար արձանդ էլ կկառուցեն՝ «փողին մունաթ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում