Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մի կողմում հաբրգած օլիգարխիան է, մյուսում՝ ոստիկանապետության մեքենան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը (ԱՄՆ)։

-Պարոն Մովսիսյան, օրերս «Հոգևոր Հայաստան» նախաձեռնությունը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ հանրությանը սթափվելու, վտանգված հայրենիքին տեր կանգնելու կոչեր են: Դուք նույնպես միացել եք այս հայտարարությանը: Ի՞նչ ակնկալիք ունեք: Կարծում եք՝ հանրությունը կմիանա՞:

-Ցավոտ հարց եք տալիս: Ես պետք է զուգահեռներ տանեմ Ժիրայրի նամակի հետ, որտեղ անուններ էր հրապարակել, որը, իհարկե, վերջնական ցանկ չէր, որ մարդիկ պետք է միանան, անձնականից մի կողմ կանգնեն, հասկանան, որ դրված է հայրենիքի հարցը շատ ավելի բարձր, քան մեզնից յուրաքանչյուրի անձը: Եվ անկախ ոմանց նկատմամբ մեր անձնական վերաբերմունքից՝ ես համարում էի, որ Ժիրայրը փորձել է հասկացնել, որ շատ կարևոր պահ է:

Եվ հիմա այդ կարևոր պահերից մեկն է, երբ մտավորականությունը պետք է գիտակցի, որ եթե իսկապես մեզ համարում ենք ազգի, քիչ թե շատ, մտավոր հատվածի ներկայացուցիչներ, ինչ-որ բան անենք, որպեսզի երկիրը դուրս բերենք այս վիճակից: Իսկ որ վիճակը լավ չէ, երևի թե բոլորս էլ զգում ենք:

-Կարծում եք՝ այդպիսի կոչերով հնարավո՞ր է մոբիլիզացիա ապահովել: Առհասարակ, այս փուլում որքանո՞վ է դա իրատեսական:

-Փաստորեն ստացվում է, որ մենք ցանկանում ենք որպես իրականություն մատուցել մի բան, որը մեր իրականության մեջ շատ դժվար է իրականացնել: Չգիտեմ, գուցե այս 25 տարիների դառը հետևանքն է, թե՞ իսկապես մեր անձնականը հայրենիքի գաղափարից վեր ենք դրել և այլն, շատ բարդ հարց է: Մեկ հարց է, որ կուզենամ, որ լինի, իսկ թե որքանով է դա իրատեսական, մտածելու տեղիք է տալիս: Ինքս նայում եմ, զգում եմ, որ այնտեղ, այնուամենայնիվ, ինչպես ԱԺ կոչված տեղում, որտեղ հավաքվում են ազգի հայրերը, ոչ թե ազգի համար մտահոգ մարդիկ, այլ Ազգային ժողովում նեղ անձնական շահերն են լուծում, այստեղ էլ երևի անձնական նկրտումներ ունենալով, չեն կարողանում լեզու գտնել միմյանց հետ, քանի որ շատ տարբեր են: Երևի 88-ի միացումը, միահամուռ ոտքի կանգնելը մեր ազգի համար եզակի դեպքերից մեկն էր, և մեկ ազգ, մեկ հրապարակ, մեկ նպատակ գուցե չձևավորված, հեղհեղուկ վիճակում, բայց շատ ավելի պարզ էր ամեն բան: Հիմա շատ խառն է, և ես, անկեղծ, չգիտեմ արդեն՝ ինչ սպասել, թե «Հոգևոր Հայաստանի» մտավորականների կոչն ինչ ազդեցություն կունենա, ո՞վ կմիանա այդ կոչին, նայեցի անունները, քիչ են, «Հոգևոր Հայաստանի» համար քիչ են անունները: Ընդամենը մի խումբ մարդիկ ենք, այսինքն՝ նույնիսկ անձնական նկրտումները թույլ չեն տալիս մարդկանց միանալ նման կոչին, դառնալ տանող ուժ:

-Ընդդիմադիրների մի հատված հայտարարում է Համազգային ընդվզման օր, մյուս հատվածը՝ ազգային դիմադրության ճակատ է ձևավորում: Այսպես առանձին-առանձին արդյոք հնարավո՞ր է արդյունք արձանագրել:

-Հայաստանում ընդդիմության ճակատը, որպես այդպիսին, «գլխատվել» է: Եվ ազգային ճակատ կոչվածը գլխատված է, և ժողովուրդն իրականում հավատում է ինչ-որ մարդկանց, բայց ընդհանուր մի լիդեր կամ կուսակցություն, որին իրենց վստահության քվեն կտան, անկեղծ, չեմ տեսնում: Սա դժբախտություն է մեզ համար, որովհետև մյուս կողմում կանգնած է հաբրգած օլիգարխիան, կանգնած է ոստիկանապետության մեքենան, որն այսօր հավասարազոր հզորություն ունի, ինչպես ազգային բանակը, որը փորձում է ճնշել ամեն առողջ ծիլ իրականության մեջ, և այսօր քաղբանտարկյալներ ունենք: Եվ ունենք ժողովրդի անհաղորդ վիճակն ամեն ինչին, դեմոգրաֆիկ խնդիրները, արտագաղթի այս տեմպերը, որ մեզ աղետի առաջ են կանգնեցնում: Չգիտեմ՝ ով պիտի գա, ո՞ր Նժդեհը պետք է գտնվի, որ կարողանա այսօր ժողովրդին համոզել, որ ինքը Նժդեհ է, տեսակ է, որ եկել է հայրենիքի գաղափարի համար, որ ուզում է երկրի ապագան տեսնել: Ըստ իս՝ մինչև ապրիլ էլ ոչինչ չի փոխվի, հերթական ֆարսը ապրիլին կկատարվի, հերթական թատերական ներկայացման շարունակությանն ականատես կլինենք, ես չեմ էլ կասկածում: Իշխանավորները հասկանում են, որ ուղղակի թողնել այդպես իշխանությունը և գնալ, կամ էլ իրենք կունենան մեկին, որ իրենց ապահովության գրավականը կլինի, որ իշխանությունից հեռանալուց հետո իրենց հետևից չեն գա, կամ էլ՝ կպահեն իշխանությունը, որքան կկարողանան: Այդ պահելն էլ շատ հեշտ է, քանի որ ժողովուրդն անհաղորդ է, իսկ ոստիկանական մեքենան՝ շատ հզոր: Ցավոք սրտի, իրական հեղափոխական վիճակ Հայաստանում չի դիտվում: Մեր մեջ պետության ողնաշար ունենալու գաղափարն աղճատված է: Ես հույս ունեմ, որ իրար հետ ինչ-որ բան անելու գաղափարը, այնուամենայնիվ, արդիական է, և մենք պետք է հաշվի առնենք, որ պատմությունից բաժին ընկած առիթ է, որ մենք ունենք պետականություն՝ կիսանկախ, թե կիսակախված, բայց ունենք, ունենք ազգային բանակ, արդեն իսկ մեծ գրավական, որ դարերով չենք էլ ունեցել, չենք էլ երազել, չենք էլ պատկերացրել՝ ինչ բան է: Եվ մի քիչ խելացի պետք է լինենք, որ այս խառը ժամանակներում ոտքի տակ չգնանք, չկորցնենք այն, ինչ իսկապես այսօր ունենք: Իսկ այսօր ունենք պետություն:

-Զինապարտության մասին օրենքի նախագիծն է քննարկվում: Ի՞նչ կարծիք ունեք Դուք այդ նախագծի վերաբերյալ:

-Ես մի բան գիտեմ, որ գիտնական կամ ուսուցիչ պետք չի լինի, եթե չլինի զինվորը: Սա իմ համոզմունքն է, այսինքն՝ եթե սահմանը չպահվի, գիտնականը կամ մանկավարժը, որքան էլ ցավոտ բան եմ ասում, կլինեն անհասկանալի դեկոր: Մյուս կողմից, հասկանալի է, որ մարդիկ, ովքեր ընդունում են այս օրենքը, հրում են առաջ, իրենց մեղքի բաժինն ունեն երկիրն այս վիճակին հասցնելու համար: Շտապօգնության նման ընդունում են օրենքներ, փորձում են կարգավորել այն, ինչ մատների արանքից հոսում է, իրենք ունեն մեղքի բաժին: Եվ որևէ փոփոխություն անելու ցանկություն չկա: Վարչապետի գալուց հետո էլ ես որևէ փոփոխություն չեմ տեսնում: Եվ դա նշանակում, է որ եթե սոցիալական բեռի թեթևացում չկա, չի դադարի նաև արտագաղթը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում