Thursday, 28 03 2024
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը

«Դերժավայի» Արկադիին պատկանող ԲԿ-ում մահացած ծննդկանի որովայնում եղել է տամպոն ու կտրված ներքին զարկերակ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Աննա Մաթևոսյանի նախագահությամբ մեկնարկեց 42-ամյա Կարեն Բաղդասարյանի և 31-ամյա Լիանա Դաղբաշյանի գործի դատական քնննությունը:

Ամբաստանյալները «Դերժավայի» Արկադիին պատկանող, նրա քրոջ կողմից կառավարվող «Սլավմեդ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգներ են, ներկա պահին էլ աշխատում են՝ նրանց խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Երկու բժշկներին մեղադրանք է առաջադրվել բժշկական օգնությունը կազմակերպելու ժամանակ մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ, անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով ծննդկանի մահը առաջացնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով:

Դատարանը ճշտեց ամբաստանյալների ինքնությունը:

Լիանա Դաղբաշյանն ամուսնացած չէ, երեխաներ չունի, Կարեն Բաղդասարյանի խնամքին են երկու անչափահաս երեխաները:

Լիանա Դաղբաշյանի շահերի պաշտպանն է փաստաբան Վահրամ Մարգարյանը: Կարեն Բաղդասարյանի շահերը պաշտպանում են փաստաբաններ Հունան Բաբայանն ու Սամվել Հովհաննիսյանը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը փաստաբան Ռոման Ահարոնյանն է:

Մեղադրանքը պաշտպանելու համար դատարան էր ներկայացել դատախազ Գևորգյանը, ում լիազորագրում նշված էր, որ «նաև» դատախազ Գ. Գևորգյանն է լիազորվում այս գործով մեղադրանքը պաշտպանելու համար:

Լիազորագրի այս ձևակերպումը հիմք տվեց փաստաբան Հունան Բաբայանին ենթադրելու, որ այս գործի մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողություն իրականացրած դատախազ Խ. Երեմյանը ևս պետք է մեղադրանքը պաշտպանի: Հունան Բաբայանը հայտարարեց, որ բացարկի միջնորդություն էր ներկայացնելու մեղադրող Խ. Երեմյանի նկատմամբ, եթե նա ներկա լիներ, քանի որ, ըստ փաստաբանի, քննիչն ու քննության դատավարական ղեկավարումն իրականացրած դատախազը «ոչ միայն պատշաճ միջոցներ չեն ձեռնարկել» տուժողի մահվան իրական պատճառները բացահայտելու, իրական մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ, այլև ոչ օրինական քայլերով խախտել են իր պաշտպանյալի մի շարք իրավունքները, մասնավորապես՝ նրան մասնակից չեն դարձրել դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությանը և այլն:

Իր խոսքի սկզբում փաստաբան Հունան Բաբայանը ցավակցություն հայտնեց մահացած կնոջ հարազատներին՝ նշելով, որ ոչ մի քրեական արդարադատության, ոչ մի դատավարության ընթացքում հնարավոր չէ վերականգնել ծանր կորուստը, բայց շատ կարևոր է մահվան իրական պատճառների բացահայտումը, իրական մեղավորներին հայտնաբերելն ու պատասխանատվության ենթարկելը :

Մինչև դատաքննությանն անցնելը ամբաստանյալ Կարեն Բաղդասարյանի շահերի մյուս պաշտպանը՝ Սամվել Հովհաննիսյանը դատարանին ներկայացրեց իր պաշտպանյալին տրված երեք բնութագրեր, մասնավորապես՝ բնութագիր «Նաիրի» բժշկական կենտրոնից, որտեղ Կարեն Բաղդասարյանն աշխատել է 2004-2008 թվականներին: Փաստաբանն ասաց, թե ներկայացվող երեք բնութագրերում էլ Կարեն Բաղդասարյանը բնութագրվում է «խիստ դրական» և «մասնագիտական ու մարդկային բարձր հոգևոր արժանիքներով»:

Բնութագրերը կցվեցին քրեական գործին:

Մեղադրող դատախազ Գ. Գևորգյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Կարեն Բաղդասարյանը 2016 թվականի հուլիսի 26-ին եղել է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի հերթապահ մանկաբարձ-գինեկոլոգը: Այդ օրը, ժամը 16-ն անց 30-ին ծննդկան, գործով տուժող Տաթևիկ Գ.-ն ենթարկվել է կեսարյան հատման, նա որդի է աշխարհ բերել: Ժամը 20-ի սահմաններում Տաթևիկի ինքնազգացողությունը վատացել է, նա գանգատներ է ունեցել: Սակայն, ըստ մեղադրական եզրակացության, հերթապահ գինեկոլոգ Կարեն Բաղդասարյանը ժամանակին չի ձեռնարկել որակյալ, մեծ կարևորություն ունեցող ախտորոշիչ հետազոտություններ նեղ մասնագետների կողմից, մասնավորապես՝ չի հետազոտվել որովայնի խոռոչում գտնվող օրգանների վիճակը, չի ստուգվել ներքին արյունահոսության առկայությունը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ նեղ մասնագետ չլինելով՝ Կարեն Բաղդասարյանն ինքն է շարժական սարքով կատարել ծննդկանի որովայնի օրգանների հետազոտություն, որովայնի խոռոչում արյունավաք չի հայտնաբերել ու եզրակացրել է, թե ծննդկան Տաթևիկ Գ.-ի առողջական վիճակը բավարար է:

Սակայն կնոջ վիճակն աստիճանաբար վատացել է, իսկ նեղ մասնագիտական հետազոտության ժամանակ նրա որովայնի խոռոչում հայտնաբերվել է արյունահավաք: Ըստ մեղադրական եզրակացության՝ եթե Կարեն Բաղդասարյանը ժամանակին կազմակերպեր նեղ մասնագետների կողմից ծննդկանի վիճակի, մասնավորապես՝ որովայնի օրգանների հետազոտումը, շուտ հայտնաբերվեր արյունահավաքը, ավելի շուտ կկազմակերպվեր վիրահատական երկրորդ միջամտությունը, կվերցվեին ներքին արյունահոսությունը, արյունահավաքը և միգուցե հնարավոր կլիներ ձեռնպահ մնալ պլազմայի փոխներարկումից: Բայց քանի որ ծննդկանը ներքին արյունահոսության պատճառով արյան մեծ կորուստ էր ունեցել՝ արյան սուր դեֆիցիտի պայմաններում նրան փոխներարկվել է թարմ սառեցված պլազմա, ինչի հետևանքով առաջացել է թոքերի ու գլխուղեղի այտուց, և ծննդկանը մահացել է…

Ըստ մեղադրական եզրակացության՝ մանկաբարձ-գինեկոլոգ Լիանա Դաղբաշյանը 2015 թվականի դեկտեմբերի 25-ից «Սլավմեդ» բժշկական կենտրոնում վարել է Տաթևիկ Գ.-ի հղիությունը:

2016 թվականի հուլիսի 26-ին «Սլավմեդ» բժշկական կենտրոնում Տաթևիկ Գ.-ն ենթարկվել է կեսարյան հատումի, նրա երեխան ծնվել է:

Ըստ մեղադրական եզրակացության՝ որպես ծննդկան Տաթևիկ Գ.-ի բուժող բժիշկ՝ Լիանա Դաղբաշյանը վիրահատությունից հետո ծննդկանի վիճակի մոնիտորինգը «ցածր մակարդակով» է կատարել՝ նրան վաղաժամ են հետվիրահատական սրահից տեղափոխել մանկաբարձական ստացիոնար հիվանդասենյակ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ բուժող բժիշկ Լ. Դաղբաշյանը նույնպես միջոցներ չի ձեռնարկել՝ ծննդկանի մոտ առաջացած ներքին զարկերակային արյունահոսությունը ժամանակին հայտնաբերելու ուղղությամբ: Ծննդկանի մոտ առաջացել է արյան դեֆիցիտ, որը լրացնելու նպատակով նրան փոխներարկել են թարմ սառեցված պլազմա, ինչի արդյունքում ծննդկանի մոտ առաջացել է թոքերի և գլխուղեղի այտուց, և նա մահացել է:

Ամբաստանյալներ Կարեն Բաղդասարյանն ու Լիանա Դաղբաշյանն իրենց մեղավոր չճանաչեցին:

Դատարանը, կողմերին լսելով, սահմանեց ապացույցների հետազոտման կարգը՝ սկզբում կհետազոտվեն գործում առկա գրավոր ապացույցները, հատկապես՝ դիակի դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները, այնուհետև կհարցաքննվեն փորձագետները, դրանից հետո՝ վկաներն ու տուժողի իրավահաջորդը, վերջում՝ ամբաստանյալները:

Դատարանը գրավոր ապացույցների հետազոտումը սկսեց դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից: Փորձաքննությունն անցկացրել էր դատաբժիշկ Սևոյանը: Փորձաքննությունը տևել էր 2016 թվականի հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 26-ը:

Եզրակացության մեջ նշված էր, որ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում կեսարյան հատումի ենթարկված ծննդկանը, վիճակը վատանալու հետևանքով տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ 2016 թվականի հուլիսի 27-ին, ժամը 14-ն անց 30-ին մահացել էր:

Ըստ եզրակացության՝ Տաթևիկ Գ.-ի մահվան պատճառը թոքերի ու գլխուղեղի այտուցն է եղել:

Տուժողի որովայնի հետազոտությունից պարզվել է, որ խախտված է վերստամոքսային ներքին զարկերակի ամբողջականությունը, ինչի պատճառով առաջացել է ներքին արյունահոսություն, արյան ներխուժում է եղել որովայնի խոռոչ, առաջացել է ենթապնևմոտիկ տարածուն արյունահավաք, արյան սուր կորուստ…

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը հրապարակեց նույն եզրակացության այն հատվածը, որտեղ արձանագրված էր, որ տուժողի որովայնում՝ աղիքագալարների մեջ հայտնաբերվել է… տամպոն…

Ամբաստանյալ Կարեն Բաղդասարյանի շահերի պաշտպան Հունան Բաբայանը նույն եզրակացությունից հրապարակեց այն հատվածը, որտեղ արձանագրված էր, որ «ռևիզիայի են ենթարկվել տուժողի որովայնի խոռոչի օրգանները, հայտնաբերվել է «անհարթ եզրերով հատված ներքին զարկերակ, որը հիմի մասում կարված էր… Փափուկ հյուսվածքների հատույթներում հայտնաբերվել են արյան մակարդուկներ, ինչպես նաև միջին տրամաչափի զարկերակային անոթի մեռուկացած պատ…

Փաստաբան Հունան Բաբայանը հետազոտված դատաբժշկական փորձաքննության եզրակացության կապակցությամբ հայտարարեց, որ այդ փաստաթղթի հրապարակումով ակնհայտ են դառնում մեղադրանքի կողմի խախտումները:

Փաստաբանը նշեց, որ տուժողի մահվան պատճառ է նշվում թոքերի այտուցը, որն իր հերթին առաջացել էր հատված ներքին զարկերակից սկսված ներքին արյունահոսության հետևանքով: Բայց գործի քննությամբ պարզված չէ՝ ի՞նչ պայմաններում էր հատվել տուժողի այդ ներքին զարկերակը, ո՞վ է կատարել այդ հատումը, ի՞նչ պայմաններում է մեռուկացած զարկերակային անոթի պատը հայտնվել տուժողի որովայնի խոռոչում…

Դատարանն անցավ դատաբժշկական երկրորդ՝ հանձնաժողովային փորձաքննության եզրակացության հետազոտմանը: Այս փորձաքննությանը մասնակցել էին ոլորտների շատ անվանի ու գլխավոր մասնագետներ:

Հանձնաժողովային փորձաքննությանն առաջադրված հարցերի մեջ էին հետևյալները՝ տուժողի աղեգալարների մեջ տամպոն է հայտնաբերվել՝ ի՞նչ պայմաններում կարող էր այն հայտնվել որովայնի խոռոչում, ի՞նչ պայմաններում կարող էր հատվել տուժողի վերստամոքսային ներքին զարկերակի ամբողջականությունը: Եթե արյունահոսություն է եղել ու այն դադարեցվել է՝ կար է դրվել զարկերակի վրա, ինչո՞ւ է վիրահատությունից հետո նորից արյունահոսություն սկսվել…

Հարցերը բազմաթիվ էին:

Փաստաբան Հունան Բաբայանը նշեց, որ հենց հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունն է դրվել ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքի հիմքում, հետևաբար այդ եզրակացությունը հարկ է հետազոտել ամենայն մանրամասնությամբ, ոչ թե՝ հրապարակել միայն հետևությունների մասը:

Փաստաբանը նշեց՝ ճիշտ է, կողմերը ծանոթ են այդ փաստաթղթին, սակայն գործի հրապարակային քննությունը, արդար դատաքննության սկզբունքը պահանջում են, որ մեղադրանքի հիմքում դրված փաստաթուղթը լիարժեք ու ամբողջությամբ հետազոտվի: Պետք է հասկանալի դառնա՝ փորձագետները ի՞նչ հետազոտությունների հիման վրա են հանգել իրենց հետևություններին: Պաշտպանական կողմը պատրաստվում է վիճարկել այդ հետևությունները, կրկնակի դատաբժշկական փորձաքննության միջնորդություն անել…

Դատարանը բավարարեց փաստաբանի միջնորդությունը: Ծավալուն փաստաթուղթը կհրապարակվի ամբողջությամբ, բայց՝ հաջորդ դատական նիստին՝ նոյեմբերի 24-ին:

Տուժողի իրավահաջորդից տեղեկացա, որ Տաթևիկը կեսարյան հատումով աշխարհ է բերել որդի, ու երեխան, բարեբախտաբար, չի տուժել, նա մեծանում է…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում