Համաձայն Ադրբեջանի և Գերմանիայի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության 2017 թվականի պլանի՝ Բաքվում կայացել են երկկողմ բանակցություններ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև։
Ինչպես հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության ընթացիկ վիճակն ու հեռանկարները։
Կայացել է նաև կարծիքների փոխանակություն ռազմական ուսուցման ոլորտում համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցերով։