Tuesday, 19 03 2024
17:50
Իրանի նախագահը շնորհավորել է Պուտինին
«Ազգադավը դուք ու ձեր ողջ կուսակցությունն է, չեք կարողանում էլի». Ռուբինյանը` Արմենուհի Կյուրեղյանին
Ստորացված, խոնարհ ու անտրտունջ իշխանություն է, երբ խոսքը գնում է Ադրբեջանին պատասխանելու մասին
Վախենո՞ւմ եք Աբովյանի այդ մեծահարուստից. Արսեն Թորոսյանի ակնարկը՝ Ծառուկյանի մասին
Գազայում մահաբեր սով է
Սա ի՞նչ մտայնություն է՝ ուրանալ ամեն ինչ. ընդդիմադիր պատգամավորը՝ ՔՊ-ին
Եթե հանձնվի 4 գյուղերը, թշնամին կհայտնվի խորը թիկունքում, կկազմաքանդվի պաշտպանական գիծը
Պետք է թողնեք ու ռադներդ քաշեք, որ էս ժողովուրդն էլ ձեզնից պրծնի. Աննա Մկրտչյան
Այսօր մի քանի տասնյակ հերոսների մարմիններ սպասում են, որ քրիստոնյային վայել հուղարկավորվեն. Նազարյան
Փաշինյանի և Ստոլտենբերգի հայտարարությունը
17:30
Բլինքենը կայցելի Սաուդյան Արաբիա և Եգիպտոս՝ քննարկելու հրադադարը Գազայում
ԵՄ-ն 2022-ին արձանագրել է, որ ՀՀ ներխուժում է եղել, ցավոք, ՀԱՊԿ-ը չի արձանագրել այս մասին. Ռուբինյան
Քանի՞ դաշնակցական է վերջերս ձերբակալվել ռումբեր տեղադրելու գործով, լսել եմ` նման թեմա կա. Ալեքսանյան
Այն հատվածներում, որտեղ տեղակայված են ԵՄ դիտորդները, ունենք կայուն վիճակ. Արսեն Թորոսյան
Գորիս-Կապանի հանձնումից հետո Սյունիքի խոցելիությունը մեծացավ, նույնը կլինի Տավուշում
17:20
Չինաստանի նախագահը կայցելի Ֆրանսիա
17:18
OZON-ը Հայաստանի գործարարների համար կկազմակերպի իր առաջին բիզնես ֆորումը` COM.E ON FORUM Երևան
Կայացել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը Հայաստան
«Իշխանությունները պարտավոր են ներկայացնել սպառնալիքների, մարտահրավերների և ռիսկերի մանրամասն հաշվարկ». ՀԱԿ հայտարարություն
Հայաստանում ողբերգական ավտովթարների պատճառով մեկ օրում մահացել է 7 մարդ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լիբիան փակում է Թունիսի հետ սահմանի հսկիչ անցակետը
Ամուսինը խանութում դանակահարել է կնոջը
Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
Բաքուն սպառնում է Թբիլիսիին. կովկասյան պատերա՞զմ
431 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում
Հատվածներ Տավուշի մարզի Ոսկեպարի բնակիչների հետ մարտի 18-ի` վարչապետ Փաշինյանի հանդիպումից
Հիմա մենք նամակը չտեսնելով, մանդատը չտեսնելով՝ ուզում եք վավերացնե՞նք. սա նոնսենս է
Հայաստանը հետաքրքրված է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմամբ. Փաշինյանն ու Ստոլտենբերգն ընդլայնված կազմով հանդիպում են ունեցել
Կա՞ մի բան, որ չպղծեք. Սարդարապատի հուշահամալիրում Պուտինի նկար պարզողները թուք ու մուրի են արժանի

«Իրանը լուրջ սպառնալիք է ԱՄՆ-ի և մեր դաշնակիցների ու գործընկերների համար». ԱՄՆ դեսպանություն

Միացյալ Նահանգները չի հայտարարել, թե մտադիր է դադարեցնել իր մասնակցությունն Իրանի միջուկային համաձայնագրին, և շարունակում է հետամուտ լինել իր ստանձնած հանձնառություններին. պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցմանը՝ տեղեկացրել են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից:

«Առաջին լրատվական»-ը խնդրել էր Հայաստանում Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչությանը պարզաբանել ԱՄՆ-ի դիրքորոշումը՝ կապված Իրանի միջուկային համաձայնագրի հետ և այս առնչությամբ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները:

Միացյալ Նահանգները պատրաստվո՞ւմ է արդյոք դադարեցնել իր մասնակցությունը Իրանի միջուկային համաձայնագրին, և ի՞նչ ընթացակարգ է դա պահանջում: Համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը նշանակում է, որ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները կվերականգնվե՞ն, և ընդհանրապես դրա հետևանքով համաձայնագիրը կարո՞ղ է լուծարվել:

Հարցին ԱՄՆ դեսպանությունից պատասխանել են. «Մենք չենք հայտարարել, թե մտադիր ենք դադարեցնել մեր մասնակցությունը Իրանի միջուկային համաձայնագրին՝ Գործողությունների համապարփակ ծրագրին, և շարունակում ենք հետամուտ լինել մեր ստանձնած հանձնառություններին: Նախագահը կարծում է, որ Համաձայնագրով Իրանը շատ բան ստացավ՝ դրա դիմաց շատ չնչին բան անելով: Դա է պատճառը, որ նա Կոնգրեսին չներկայացրեց հաստատում, որի պահանջը սահմանված է 2015 թ. ընդունված Իրանի միջուկային համաձայնագրի վերանայման մասին ԱՄՆ օրենքով: Օրենքով սահմանված պահանջի կատարումը ներպետական տիրույթի հարց է և Իրանի միջուկային համաձայնագրի մաս չի հանդիսանում, ուստի, դա ավտոմատ կերպով չի հանգեցնի պատժամիջոցների վերականգնման»:

Ամերիկյան դեսպանատունը հստակ պատասխան չի տվել հարցին, թե Իրանի ուղղությամբ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը կարո՞ղ է ազդել հայ-իրանական հարաբերությունների վրա կամ սահմանափակել Հայաստանի և Իրանի համագործակցությունը տնտեսության և այլ ոլորտներում, բայց նշել է, որ «Իրանի հարցում Միացյալ Նահանգների նոր ռազմավարությունը նպատակաուղղված է Իրանի ապակայունացնող ազդեցության չեզոքացմանը և վերջինիս ագրեսիայի, մասնավորապես ահաբեկչությանը և զինյալներին աջակցելու ջանքերի զսպմանը»:

«Մենք նոր լիցք կհաղորդենք ավանդական դաշինքներին և տարածաշրջանային գործընկերություններին՝ Իրանի սադրիչ քայլերի դեմ և կփորձենք տարածաշրջանում վերականգնել ուժերի կայուն հավասարակշռությունը: Մենք կաշխատենք մերժել Իրանի և հատկապես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) չարակամ գործողություններին ուղղվող ֆինանսավորումը և թույլ չտալ ԻՀՊԿ-ի գործողությունները, որոնք ուղղված են իրանական ժողովրդի հարստության շորթմանը: Մենք կհակազդենք Միացյալ Նահանգների, մեր դաշնակիցների ու գործընկերների դեմ ուղղված սպառնալիքներին՝ կապված բալիստիկ հրթիռների և այլ ասիմետրիկ զենքերի հետ: Մենք կհամախմբենք միջազգային հանրությանը՝ դատապարտելու ԻՀՊԿ-ի կողմից թույլ տրվող մարդու իրավունքների կոպիտ խախտումները և չհիմնավորված մեղադրանքներով ամերիկյան քաղաքացիների ու այլ օտարերկրացիների անարդարացիորեն կալանքի տակ պահելու հանգամանքը: Պաշտոնը ստանձնելուց ի վեր նախագահ Թրամփը և իր վարչակազմը ծավալուն ու անկեղծ քննարկումներ են ունեցել մեր դաշնակիցների ու գործընկերների հետ՝ Իրանի միջուկային համաձայնագրի ու ընդհանուր առմամբ Իրանի վերաբերյալ:

Մենք հստակ պատկերացնում ենք մեր դաշնակիցների ու գործընկերների դիրքորոշումը և փորձել ենք հստակ ներկայացնել նաև մեր դիրքորոշումը: Իրանը լուրջ սպառնալիք է Միացյալ Նահանգների և Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ու մեր այլ դաշնակիցների ու գործընկերների համար: Նախագահ Թրամփի առաջ քաշած ռազմավարությունն իրականացնելու համար մենք խիստ կարևորում ենք մեր դաշնակիցների ու գործընկերների օժանդակությունը: Այս հարցերի շուրջ մենք արդեն սկսել ենք քննարկումներ մեր դաշնակիցներից ու գործընկերներից շատերի հետ և ձգտում ենք հնարավորինս արագ առաջ շարժվել այս հարցերի շուրջ»,- ասվում է դեսպանության պատասխանի մեջ:

Իսկ ինչո՞վ է պայմանավորված Միացյալ Նահանգների և Թուրքիայի հարաբերությունների վատթարացումը վերջին շրջանում: ՆԱՏՕ-ի՝ իր մի շարք դաշնակիցների հետ Թուրքիայի լարված հարաբերությունները կարո՞ղ են բացասաբար ազդել ընդհանուր տարածաշրջանի անվտանգության և կայունության վրա:

Այս հարցի առնչությամբ պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը հետևյալն է. «Թուրքիան ՆԱՏՕ-ի շրջանակում առանցքային դաշնակից է և կարևորագույն տարածաշրջանային գործընկեր: Տևական ժամանակ ձևավորված մեր դաշինքը կառուցված է ընդհանուր շահերի ու փոխադարձ հարգանքի հիմքերի վրա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում