Tuesday, 23 04 2024
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին

«Ելք»-ն առաջարկում է քաղաքի կենտրոնում ՍԱՍ սուպերմարկետի տեղում բազմահարկ ավտոկայանատեղի կառուցել

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, առաջարկելով Իսահակյանի, Տերյանի, Աբովյանի ու Մոսկովյանի փողոցների հարակից հատվածում բազմահարկ ավտոկայանատեղի կառուցել:

Դիմումում, մասնավորապես, ասվում է.

«Մայրաքաղաքի փողոցների բեռնաթափումը տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառի առանցքային խնդիրներից է, և մեքենաների քանակի շարունակական աճի դեպքում պահանջում է հրատապ լուծումներ: Ակնհայտ է, որ ճանապարhների գերբեռնվածությունը բնորոշ է մայրաքաղաքի կենտրոնական փողոցներին, որտեղ տեղակայված են ուսումնական և պետական հաստատություններ, առևտրի և սպասարկման օբյեկտներ:

Ճանապարհների սահմանափակ լայնությունը նվազեցնում է դրանց թողունակությունը, իսկ փողոցներում մեքենաների կայանումը ավելի է սրում այս խնդիրը: Միևնույն ժամանակ հասկանալի է, որ փողոցներում կայանման արգելքը ևս հնարավոր չէ առանց համապատասխան ավտոկայանատեղիների ստեղծման:

Մայրաքաղաքի կենտրոնական հատվածներից՝ «շրջանայինը», հագեցած է վերոնշյալ հաստատություններով և բնորոշ է իր մեջ ներառող նեղ փողոցներով, ինչպիսին են Իսահակյանը, Տերյանը, Աբովյանը, Մոսկովյանը և հարակից այլ փողոցները:

Վերը նշվածը հաշվի առնելով՝ գտնում եմ, որ նշված փողոցների հարակից հատվածում բազմահարկ ավտոկայանատեղի կառուցումը և նշված փողոցների երթևեկելի գոտիների ազատումը էապես կբարելավի քաղաքի այս բանուկ հատվածի երթևեկությունը:

Առաջարկում եմ՝ համապատասխան տրանսպորտային հոսքերի հաշվարկի և տարածքի կայանատեղիների բեռնվածության ուսումնասիրության համապատասխան արդյունքի դեպքում, դիտարկել Իսահակյան փող. 35 հասցեով շինության (ՍԱՍ սուպերմարկետի) տարածքի՝ հանրային գերակա շահ ճանաչելու և այդ տարածքում բազմահարկ ավտոկայանատեղի կառուցելու հարցը:

Այդ տարածքը հավասարահեռ է կից բեռնված փողոցներից և տրանսպորտային մեծ հոսքեր ապահովող հաստատություններից, և կարող է ընդգրկել երկայնական կայանման ավտոկայանատեղիների մեծ շառավիղ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում