Thursday, 25 04 2024
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների

Ոստիկանները Մարինա Պողոսյանին գաղտնի ձայնագրել են սեփական բնակարանում

Ոստիկանության գաղտնի ծառայակիցները ձայնագրել են «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի խոսակցությունը իր երբեմնի մտերիմ Արփի Մերասի հետ: 2015 թվականի սեպտեմբերի 11-ին Կանադայից ժամանած Արփի Մերասը երկար ընդմիջումից հետո ի վերջո հանդիպել է Մարինա Պողոսյանին, և նրանց խոսակցությունը գաղտնի ձայնագրվել է թե՛ սրճարանում, թե՛ Պողոսյանի սեփական բնակարանում:

Հիշեցնենք, որ Պողոսյանին հանդիպելուց երկու ամիս առաջ Արփի Մերասի անունից հանցագործության մասին հաղորդում էր մուտք արվել ՀՀ Երևան քաղաքի արդեն նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի մոտ: Մերասը իր վաղեմի մտերիմին մեղադրում էր իրեն պատկանող բնակարանը առանց իր թույլտվության վաճառելու մեջ: Հաղորդման բովանդակությանը ծանոթանալուց հետո Մարինա Պողոսյանը տասնյակ անգամներ զանգահարել է Մերասին, որպեսզի բացատրություն պահանջի, սակայն վերջինս դիտավորյալ չի պատասխանել նրա զանգերին, քանի որ ինչպես Մերասն ինքը նշեց դատարանում, իրեն այդպես էին խորհուրդ տվել:

Մարինա Պողոսյանը պնդում է, որ եթե ինքը Արփի Մերասին խաբած լիներ, բազմաթիվ զանգեր չէր կատարի, որպեսզի խոսեր հետը. «Սովորաբար քցող մարդիկ են փախնում, ոչ թե տուժողները: Եթե ես խաբել էի Արփիին, և նա տուժել էր ինձնից,  հենց ինքը պիտի ինձ զանգեր ու ամոթանք տար, և ոչ թե խուսափեր իմ զանգերին պատասխանելուց»,- ասում է Մարինա Պողոսյանը:

2015 թվականի օգոստոսին Արփի Մերասը գալիս է Հայաստան, իսկ սեպտեմբերին ի վերջո որոշում է հանդիպել Մարինա Պողոսյանի հետ: Սեպտեմբերի 11-ին, կեսօրին նախկին մտերիմները որոշում են հանդիպել Կասկադի մոտ գտնվող սրճարաններից մեկում: Մարինա Պողոսյանն ինքն է ընտրում սրճարանն ու Արփի Մերասին sms հաղորդագրություն է ուղարկում իր գտնվելու վայրի մասին: Մոտ 30 րոպե անց գալիս է Մերասը: Հետագայում պարզվում է, որ Մերասը մենակ չէր եկել, այլ գաղտնի գործակալների հետ, որոնք բացօթյա սրճարանում գաղտնի ձայնագրել են երկու կանանց զրույցը:

Սակայն գաղտնի օպերացիան այսքանով չի սահմանափակվել: Մերասն ու Մարինան որոշել են միասին գնալ Մարինա Պողոսյանի բնակարան, որպեսզի Կանադայից ժամանած տիկինը տեսնի, թե Պողոսյանն ինչպես է վերանորոգել այն: Գաղտնի գործակալները բնակարանի ներսում ևս ձայնագրում են նրանց զրույցը:

Ուշագրավ է, որ քրեական գործում երկար ժամանակ բացակայում էր Մարինա Պողոսյանի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու վերաբերյալ դատարանի թույլտվության որոշման օրինակը, նույնիսկ այն ժամանակ, երբ գործն արդեն քննվում էր դատարանում: 2015 թվականի սեպտեմբերի 11-ին իրականացված օպերացիայի վերաբերյալ դատարանի որոշումն ի հայտ է եկել միայն 2017 թվականի հուլիսին, երբ արդեն մեղադրյալի կարգավիճակում հայտնված Մարինա Պողոսյանը պահանջել է տրամադրել իր նկատմամբ օպերատիվ- հետախուզական միջոցառում անցկացնելու իրավական հիմքերը:

Պողոսյանին տրամադրված փաստաթղթից պարզ է դառնում, որ օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու միջնորդությունը ներկայացրել է անձամբ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, ով խախտել է Մարինա Պողոսյանի անմեղության կանխավարկածը՝ իր միջնորդության մեջ գրելով բառացիորեն հետևյալը. «Նկատի ունենալով, որ հանցագործության կատարմանը մասնակցել է Մարինա Պողոսյանը և սակայն թաքցնում է այդ տեղեկությունները քննությունից…»: Նշենք, որ սեպտեմբերի 11-ին Մարինա Պողոսյանը դեռևս չէր հարցաքննվել նախաքննական մարմնի կողմից, դրանից առաջ՝ հուլիսի 29-ին միայն բացատրություն էր տվել, երբ քրեական գործ դեռ հարուցված էլ չէր:

Արփի Մերասի հաղորդման հիման վրա քրեական գործը հարուցվել է միայն օգոստոսի 17-ին, իսկ մեկ ամիս չանցած, փոխոստիկանապետն արդեն գրում է, որ արդեն պարզ է, թե ով է հանցագործը, ավելին՝ նա թաքցնում է տեղեկություններ, ուստի պետք է նրա նկատմամբ «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնել:

«Փաստորեն մեր իրավապահ մարմիններն իմ անձով այնքան են հետաքրքրված եղել, որ անգամ իմ բնակարանում են ինձ ձայնագրել՝ խախտելով ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իմ իրավունքը: Այդ ի՞նչ պիտի բացահայտեին, որի համար այդքան ջանքեր են գործադրել,վատագույն դեպքում պիտի պարզվեր, որ ես խաբել եմ Արփիի՞ն: Փաստորեն այս մասնավոր վեճի համար իրենք գաղտնի գործակալներին են գործուղել իմ տուն: Ստացվում է, որ այս երկրում ուրիշ անելիք չունեն իրենք, իրավապաշտպանի են գաղտնալսում: Այսպես են աշխատում, դրա համար էլ մի գիշերում մի ամբողջ գունդ են գրավում, ու ոչ մեկ տեղյակ չի լինում դրանից…»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց Մարինա Պողոսյանը:

Փոխոստիկանապետի ներկայացրած միջնորդության մեջ մեկ այլ ուշագրավ հանգամանք էլ կա. Հունան Պողոսյանը փաստորեն «գուշակել է», որ մեկ ժամ անց Մարինա Պողոսյանը Արփի Մերասի հետ հանդիպելու է, «գուշակել է» նաև հանդիպման վայրը՝ «Բասկին Ռոբինս» բար-սրճարան, նաև ենթադրել է, որ դրանից հետո նրանք միասին գնալու են Պողոսյանի բնակարան:

Մարինա Պողոսյանի հեռախոսային զանգերի վերծանումից պարզ է դառնում, որ Մերասը նրան զանգել է սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13:39-ին, իսկ 14:22-ին Մարինա Պողոսյանի հեռախոսահամարից sms է ուղարկվել Մերասին՝ նշելով հանդիպման ստույգ վայրը: Այնինչ, ըստ փաստաթղթերի, դրանից գրեթե երկու ժամ առաջ՝ 12:45-ին, Հունան Պողոսյանն արդեն իսկ միջնորդություն է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին, հստակ նշելով, թե որտեղ են պատրաստվում ձայնագրել Պողոսյանին:

«Ինչպե՞ս կարող էր փոխոստիկանապետը կռահել, որ ես ու Արփին կգնանք իմ տուն: Չէ՞ որ իրենց ասելով, ես խաբել էի Արփիին, բա եթե խաբել էի, նա ինչո՞ւ պիտի գար իմ տուն: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ իրենք առանց դատարանի թույլտվության են մեզ գաղտնի ձայնագրել, իսկ երբ ես պահանջել եմ, պարզապես ստեղծել են այդ փաստաթուղթը հետին ամսաթվով»,- վստահ է Մարինա Պողոսյանը:

Նշենք, որ այսպիսի պայմաններում իրականացված ձայնագրությունները դրված են Մարինա Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործի հիմքում`որպես ապացույց:  Մարինա Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գումարի յուրացման մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) և մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է 5-8 տարվա ազատազրկում:

Պողոսյանի դատապաշտպան Լիպարիտ Սիմոնյանը նախորդ դատական նիստի ընթացքում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացականյան Մարտիրոսյանին միջնորդեց օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված գաղտնի ձայնագրությունները ճանաչել որպես անթույլատրելի ապացույցներ, իսկ այդ գործողությունների հետևանքով ձեռք բերված տվյալները՝ոչ հավաստի: Պաշտպանը նախ նշեց, որ այդ ապացույցները ձեռք են բերվել օրենքի խախտմամբ, բացի այդ ձայնագրությունները լսելի չեն: Միջնորդության վերաբերյալ իր որոշումը դատարանը կհրապարակի հաջորդ դատական նիստին, որը նշանակված է նոյեմբերի 15-ին` ժամը 14:00-ին:

Կարելի՞ է գաղտնալսել կասկածյալի կարգավիճակ չունեցող անձին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծում է, որ 2015 թվականի սեպտեմբերին  Մարինա Պողոսյանի նկատմամբ չէր կարելի «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնել, քանի որ նա դեռևս կասկածյալի կարգավիճակ չուներ հարուցված քրեական գործի շրջանակներում: Սաքունցը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ նշելով, որ «Ներքին դիտում» անցկացնելու մասին որոշումը կայացվել է ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ կետի կոպիտ խախտումներով: Իրավապաշտպանը ՀՀ գլխավոր դատախազից պահանջել էր քրեական գործ հարուցել և հանցագործություն կատարած անձանց պատասխանատվության ենթարկել:

Իրավապաշտպանը նշում է, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարելի է իրականացնել միայն այն դեպքում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ: Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կասկածյալ է այն անձը, ով 1) ձերբակալվել է հանցանք կատարելու մեջ կասկածվելու պատճառով, 2) ում նկատմամբ մինչև մեղադրանք առաջադրելը խափանման միջոց ընտրելու մասին որոշում է կայացված: 2015 թվականի սեպտեմբերին Մարինա Պողոսյանը ոչ ձերբակալվել է, ոչ էլ նրա խափանման միջոցն ընտրելու մասին որոշում է կայացված եղել:

ՀՀ ոստիկանությունը, սակայն, համաձայն չէ Արթուր Սաքունցի հետ: Ներքին անվտանգության վարչության պետ Ա.Վ. Հակոբյանը Սաքունցին գրություն է ուղարկել, նշելով, որ Գլխավոր դատախազին հասցեագրված նրա դիմումը քննարկվել է իրենց վարչությունում: Ոստիկանության գնդապետը գրում է, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում նշված «կասկածվում է» եզրույթի մեկնաբանմամբ ակնհայտ է, որ այն նույնական չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված «կասկածյալ» եզրույթի հետ:

Այլ կերպ ասած, ՀՀ ոստիկանությունը կարծում է, որ օպերատիվ-հետախուզական գործունեություն կարելի է իրականացնել ցանկացած անձի նկատմամբ, ով կասկածվում է ծանր հանցագործության մեջ, սակայն դեռ չունի կասկածյալի կարգավիճակ: Մարինա Պողոսյանը կարծում է, որ ոստիկանությունն այսպիսով գտել է իրավապաշտպաններին ճնշելու ձևը:

«Ոստիկանության պատասխանից ստացվում է, որ իրենք կարող են գաղտնալսել ու ձայնագրել ցանկացած մեկի, ում մասին որևէ մեկը հաղորդում կներկայացնի: Ընդ որում, էական չէ, այդ հաղորդումը որքանով է հիմնավոր, կարող են առանց ապացույցներ ձեռք բերելու, առանց անգամ այդ անձին հարցաքննելու համարել, որ նա կասկածվում է ծանր հանցագործության մեջ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ սկսեն նրա նկատմամբ, մտնեն նրա տուն, գաղտնալսեն անձնական զրույցները: Փաստորեն, ոչ մեկս պաշտպանված չենք, անգամ սեփական տան պատերի ներսում»,- ասում է «Վելես» ՀԿ-ի նախագահը:

Նշենք, որ քրեական գործ հարուցելու մասին Արթուր Սաքունցի պահանջը մերժվել է, իրավապաշտպանը մերժման որոշումը բողոքարկել էր վերադասության կարգով, սակայն դատախազությունը մերժել է բողոքը: Արթուր Սաքունցը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, որ պատրաստվում է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը բողոքարկել նաև դատական կարգով:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում