Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում այսօր մեկնարկեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հիմնադրման 50-ամյակին նվիրված գիտաժողով: Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Ռուզան Սարյանը նախ ներողություն խնդրեց և իր բացման խոսքը կառուցեց ռուսերեն՝ Ռուսաստանից ժամանած հյուրերի համար, թեև կար համաժամանակյա թարգմանություն:
Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը իր ելույթում նշեց, որ բախտ է ունեցել հանդիպելու մեծ վարպետին, տեսել է, թե ինչ ջերմություն է տիրում ընտանիքում:
«Նման գեղեցիկ թանգարան Հայաստանում չկա, այն իր որակով չի զիջում աշխարհի շատ թանգարաններին»,- ասաց Կարեն Աղամյանը՝ հավելելով, որ հիմա ունենք վարպետին արժանի թանգարան: