Ֆուտբոլի Ինդոնեզիայի առաջնությունում ֆանտաստիկ գոլ է գրանցվել: «Բորնեո» թիմի 21-ամյա խաղացող Տերենս Պուխիրին 6 վայրկյանում վազելով 60 մետր գրավել է մրցակցի դարպասը:
Այս ցուցանիշով նա այս պահին աշխարհի ամենաարագ ֆուտբոլիստն է: Ընդամենը 157 սմ հասակ ունեցող ֆուտբոլիստը մինչ այս աչքի չի ընկել նման անցումներով: