Հոկտեմբերի 25-ին Իսրայել է ժամանել լեգենդար հայ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Նա հոկտեմերի 28-ին Թել-Ավիվում մեկ համերգ կտա: Այս մասին հայտնում է rusarminfo-ն:
Հոկտեմբերի 26-ին Իսրայելի նախագահն Ազնավուրին Ռաուլ Վալենբերգի մեդալ կշնորհի «Հոլոքոստի ժամանակ հերոսական գործողությունների համար»:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ազնավուրի ընտանիքը սերտորեն կապված է եղել Միսակ Մանուշյանի խմբի հետ: Նրանք սեփական կյանքը վտանգելով՝ իրենց Փարիզի բնակարանում թաքցրել են նրանց, ում հետապնդել են նացիստները:
Իսրայելի նախագահի գրասենյակում միջոցառմանը ներկա կլինի Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլասը: Մեդալ կհանձնվի նաև Ազնավուրի քրոջը՝ Աիդային, ով չի կարողացել Իսրայել մեկնել: