Friday, 29 03 2024
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը

Բաքուն «հակաթույն» է փնտրում «Իսկանդերին». «Պոլոնեզի» վաճառքը կախված է Լուկաշենկո-Պուտին «առևտրից»

Ադրբեջանի լոբբիստները Ռուսաստանում և Բելառուսում շարունակում են խրախուսել ոչ միայն Ադրբեջան-Ռուսաստան, այլև Ադրբեջան-Բելառուս ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական համագործակցության խորացմանն ուղղված ջանքերը: Քաղաքական այս գծի մեջ ըդգրկված գործիչների գլխավոր մտահոգություններից մեկն այսօր Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարված «Իսկանդեր» հեռահար խոցման գերհզոր համակարգերին հակակշիռ ստեղծելու հարցն է:

Ադրբեջանը փնտրում է «Իսկանդերի հակաթույնը»

Ադրբեջանական կողմը հույս ունի, որ կարող է վերականգնել ուժերի հավասարակշռությունը՝ Բելառուսից «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ) ձեռք բերելու շնորհիվ, և այս հարցը հոկտեմբերի 9-ին Մինսկում Բելառուսի նախագահի և Ադրբեջանի պաշտպանության նախարարի բանակցություններից հետո քննարկվեց փորձագետների կողմից: Հնչեցվեց վարկած այն մասին, որ այս բանակցություններից հետո հնարավոր է՝ Բելառուսը մատակարարի նշված համակարգերից ադրբեջանական կողմին: Այժմ կրկին այս հարցը քննարկման կենտրոնում է: Թեմային անդրադարձել է ռուս-ադրբեջանական ուղղվածություն ունեցող ռուսական կայքերից մեկը՝ շատ խոսուն անվանումով: moscow-baku.ru-ն, անդրադառնալով Ալեքսանդր Լուկաշենկոյի և Զաքիր Հասանովի վերջին հանդիպմանը, գրել է, թե օրերս Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան միջազգային ինստիտուտը (SIPRI) տեղեկացրել է, որ Ադրբեջանը 170 մլն դոլարի սպառազինություն է գնել Բելառուսից, իսկ բելառուսական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Բելառուսը կմատակարարի «Պոլոնեզ» համակարգեր Ադրբեջանին: Բելառուսցի ռազմական փորձագետ Ալեքսեյ Ալեսինն իր հերթին ասել է կայքի հետ զրույցում, թե Ադրբեջանը կարող է փնտրել այնպիսի զինատեսակներ, որոնք համեմատելի կլինեն Հայաստանին տրամադրված «Իսկանդերների» հետ, և այս իմաստով «Պոլոնեզի» գնումը կարող է լինել Ադրբեջանի պատասխանը «Իսկանդերին»:

«Իսկանդերից» թույլ, բայց համեմատելի

«Պոլոնեզ» համակարգին ավելի մանրամասն անդրադարձել ենք նախորդ հոդվածում: Խոսքը տվյալ պարագայում ոչ թե «Պոլոնեզի» միջոցով «Իսկանդերի» հրթիռները ոչնչացնելու կամ դրանից պաշտպանվելու մասին է, որովհետև սրանք հակահրթիռային համակարգեր չեն, այլ համանման զինատեսակ ձեռք բերելու մասին, որի շնորհիվ Ադրբեջանը ենթադրաբար, քիչ թե շատ կվերականգնի հավասարակշռությունը: Իսկ ինչ վերաբերում է «Իսկանդերի» հրթիռներից ուղղակիորեն պաշտպանվելու Ադրբեջանի մտահոգությանը, հիշենք, որ 2016 թ. սեպտեմբերին Հայաստանում «Իսկանդեր» համալիրներն առաջին անգամ ցուցադրելուց հետո Ադրբեջանի ղեկավարությունը երկար ժամանակ փորձում էր հանգստացնել ադրբեջանական հանրությանը կեղծ լուրերով, թե իրենք պատրաստվում են Իսրայելից գնել «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության միջոցներ, որոնք իբր թե կարող են հակազդել «Իսկանդերին», թեև այդ լուրերը հետագայում այդպես էլ չհաստատվեցին: Սա, իհարկե, քննարկման այլ թեմա է: Բայց վերադառնանք «Պոլոնեզին»: Անշուշտ, սրանք չունեն այն հզորությունն ու ճշգրտությունը, ինչ «Իսկանդերը», բայց ամեն դեպքում որոշ փորձագետներ կարծում են, որ դրանք քիչ թե շատ կարող են համեմատվել «Իսկանդերի» հետ:

Լուկաշենկոյի ու Պուտինի «առևտուրը»

Թեմայի ռազմատեխնիկական ասպեկտից զատ, կա մեկ այլ՝ քաղաքական բնույթի հարց՝ ինչպե՞ս են ընդհանրապես Ռուսաստանի պաշտոնական շրջանակները գնահատում Բելառուսի ակտիվ համագործակցությունն Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական ոլորտում, մի պետության, որը ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարն է, այլև այս տարածաշրջանը բացահայտորեն դիտարկում է որպես իր «բացառիկ շահերի գոտի»: Փաստացի Ռուսաստանը նույն «Իսկանդեր» համալիրները մատակարարեց դաշնակից Հայաստանին՝ ոչ միայն Ադրբեջանին զենք մատակարարելու կապակցությամբ հայ հանրության դժգոհությունը մեղմելու, այլև առաջին հերթին իր իսկ մատակարարումների հետևանքով խախտված ռազմական ուժերի հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերականգնելու նպատակով: Հետևաբար, եթե Բելառուսը ռազմավարական նշանակության նման համակարգեր տրամադրի Ադրբեջանին, և դրանք իրոք վաճառվում են Ադրբեջանին որպես «Իսկանդերի հակաթույն», արդյո՞ք դրանով նա չի շրջանցում ռուսական գործոնը տարածաշրջանում:

Պատասխանելով հարցին՝ քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այո, Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը կարելի է ինչ-որ առումով համարել Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի ավանդական քաղաքականության դրսևորումներից մեկը՝ դեմարշ անել Մոսկվայի դեմ, սադրել նրան՝ հետո իր կեցվածքը փոխելու դիմաց Ռուսաստանից քաղաքական կամ տնտեսական ինչ-որ օգուտներ կորզելու նպատակով: Հետևաբար՝ «Պոլոնեզի» վաճառքի հավանականությունն էլ գլխավորապես կախված է Մինսկի ու Մոսկվայի «առևտրից»:

«Այո, այդ համակարգի վաճառքը կարող է խախտել պարիտետը: Խնդիրն այն է, որ Բելառուսը շատ բարդ գործընկեր է Ռուսաստանի համար, ուստի դժվար է վստահ լինել, որ նա իր գործողությունները համաձայնեցնում է և համաձայնեցնելու է Մոսկվայի հետ: Ամենայն հավանականությամբ Մոսկվան անում է ամեն ինչ, որպեսզի այդ մատակարարումները չիրականացվեն, բայց համոզված չեմ, որ Մինսկը համաձայնեցնում է իր քայլերը ռուսական կողմի հետ: Ըստ երևույթին, այս հարցը «առևտրի» տարրերից մեկն է՝ եթե Մոսկվան զիջումներ անի Մինսկին մեկ այլ հարցում, այդ դեպքում Լուկաշենկոն կարող է հրաժարվել «Պոլոնեզի» մատակարարման մտադրությունից: Սա առևտրի հարց է»,- մեկնաբանեց Ալեքսանդր Սկակովը:

Մինսկն ուզում է ազդեցություն ստանալ Մինսկի խմբում

Ռուսաստանի Ռազմական քաղաքագետների ասոցիացիայի փորձագետ Ալեքսանդր Պերենջիևը մեկ այլ տեսանկյունից է գնահատում բելառուսա-ադրբեջանական հարաբերությունները ռազմաքաղաքական ոլորտում: Փորձագետի կարծիքով՝ Բելառուսը ոչ միայն ֆինանսական առումով է շահագրգռված զենք վաճառելու Ադրբեջանին, այլև ունի քաղաքական որոշակի շարժառիթներ՝ կապված հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հետ:

«Նախ, Ադրբեջանը վճարունակ պետություն է և պատրաստ է լիարժեք գին վճարել այս կամ այն զինատեսակի համար, և դա շատ գրավիչ է բելառուսական կողմի համար: Երկրորդը, Բելառուսի մատակարարումները Ադրբեջանին չեն նշանակում, որ դրանք ուղղված են Հայաստանի դեմ: Այստեղ մեկ այլ կարևոր հանգամանք կա: Բոլոր նշանները ցույց են տալիս, որ Բելառուսը կուզենար նաև որոշ ազդեցություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության կարգավորման գործընթացի վրա, որովհետև ինչպես գիտենք՝ խումբը, որը զբաղվում է այս հիմնախնդրի կարգավորման հարցերով, կոչվում է Մինսկի խումբ, ուստի, իհարկե, Մինսկը կուզենար ցույց տալ իր ազդեցությունը այս հարցում: Այն, որ Ադրբեջանը զենք է գնում Բելառուսից, նշանակում է, որ Ադրբեջանը չի կարող զենք գնել, օրինակ, ԱՄՆ-ից կամ ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ պետությունից: Իսկ դա նշանակում է, որ արևմտյան երկրների ազդեցությունը այս տարածաշրջանում նվազում է, իսկ ահա Ռուսաստանի և Բելառուսի գործերն այս առումով այնքան էլ վատ չեն: Եվ քանի որ Ադրբեջանը գնում է այդ զենքը, ուրեմն ստիպված է դիմել զենք վաճառող երկրներին տեխնիկական սպասարկման, դետալների տրամադրման և այլ նմանատիպ հարցերով: Նշանակում է՝ որոշակի կախվածության մեջ է ընկնում իրեն զենք վաճառող երկրներից, տվյալ դեպքում՝ Բելառուսից, հետևաբար պաշտոնական Մինսկը կարող է ազդել Ադրբեջանի վրա, եթե անհրաժեշտություն առաջանա միջամտել կոնֆլիկտին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Ալեքսանդր Պերենջիևը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում