Անկարան, Բաղդադն ու Թեհրանը լուրջ հաջողությունների են հասել Իրաքի հյուսիսում, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իրաքի վարչապեը Հեյդար ալ-Աբադիի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ։
Ինչպես նշել է Էրդողանը, չնայած այն բանին, որ հարևան երկրները կոչ են արել Էրբիլին հետաձգել անկախության հարցով հանրաքվեն, քրդական ինքնավարության ղեկավարը առանձնահատուկ նշանակություն չի տվել այդ կոչերին։
Նախագահը նաև ասել է, որ Թուրքիան կողմ է հանդես գալիս Իրաքի ամբողջականությանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքի քրդական ինքնավարությունն անցկացրել է անկախության հանրաքվե, որը չի ճանաչվել միջազգային հանրության կողմից։