Ղրղըզստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ աջակցել է Ղազախտանի հետ համաձայնագրի չեղարկմանը, որով Բիշքեկը պետք է հարևան հանրապետությունից ստանար 100 մլն դոլարի չափով օգնություն՝ ԵԱՏՄ պայմաններին հարմարվելու համար։ Այս մասին հայտնում է Kaktus.media-ն։
Համաձայնագրի դադարեցմանը կողմ են քվեարկել նիստերի դահլիճում ներկա բոլոր պատգամավորները (108)։
Աստանայի և Բիշքեկի հարաբերությունները լրջորեն վատացել են Ղրղըզստանում անցկացված նախագահական ընտրությունների նախաշեմին, երբ հանրապետության նախագահ Ալմազբեկ Ատամբաևը մեղադրել էր իր ղազախ գործընկերոջն իր երկրի ներքին գործերին միջամտելու համար։