Friday, 29 03 2024
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
11:00
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները

Իրանը բացում է Իրաքյան Քրդստանի սահմանի «թալաբանիական» հատվածը

Էրբիլ քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոսը հայտարարել է, որ այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Իրանը վերաբացելու է Իրաքյան Քրդստանի Սուլեյմանիեի հատվածի հետ սահմանը: Այս մասին հայտնում է Իրանի պետական IRNA լրատվական գործակալությունը:

Իրաքյան Քրդստանում սեպտեմբերի 25-ին կայացած անկախության հանրաքվեից հետո Բաղդադի խնդրանքով Իրանը փակել էր Իրաքյան Քրդստանի հետ սահմանը: Սահմանային հատվածում համատեղ զորավարժություններ էին սկսել նաև Իրանի և Իրաքի զինված ուժերը:

Ըստ գլխավոր հյուպատոսի՝ Քրդստանի ռեգիոնալ կառավարության Սուլեյմանիեի շրջանային խորհրդի առաջարկով հոկտեմբերի 25-ին կվերաբացվի Բաշմաք սահմանային անցակետը երկու կողմերի համար:

Նշենք, որ Բաշմաք սահմանային անցակետը գտնվում է հենց Սուլեյմանիեյի ուղղությամբ: Կարծիքներ կային, որ Սուլեյմանիեն Էրբիլից անկախ պայմանավորվածության է հասել Բաղդադի և Բաղդադին սատարող մերձիրանական «Հաշդ աշ-Շաբի» ջոկատների հետ և հենց այդ շրջանակներում իր ուժերը հետ է քաշել Քիրքուկից, ինչը հնարավորություն է տվել Իրաքի կառավարական ուժերին վերցնել այն:

Քիրքուկի կորստից հետո քրդական զինված ուժերի (Փեշմերգա) հրամանատարությունը դրանում մեղադրեց «Քրդստանի հայրենասիրական միության» (ՔՀՄ) կուսակցության (Սուլեյմանիե, պրոթալաբանիական) որոշ պաշտոնյաների՝ «Հաշդ աշ-Շաաբի» ջոկատների հարձակմանն օժանդակելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում