ԱԺ-ի դիմաց այսօր ակցիա էին իրականացնում ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողները, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները: Նրանք սպասում էին Վիգեն Սարգսյանին՝ պարզելու համար, թե երբ ինքը հայտարարում է, որ հարցը քննարկել է ակադեմիական տարկետման վերացման խնդրով մտահոգ ուսանողների հետ, ո՞ւմ է նկատի ունեցել, քանի որ ո՛չ ակտիվ ուսանողների, ոչ էլ նախաձեռնության անդամների հետ հանդիպում չի եղել: Նրանց դիտարկմամբ՝ նախարարը կա՛մ ստում է, կա՛մ այլ հանգամանք կա, որը պիտի պարզվի:
Նախաձեռնության անդամներից մեկը անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի երկվա ելույթին, որի ընթացքում Սերժ Սարգսյանը նշել էր, որ հարցի շուրջ շահարկումներին շատ կոշտ պատասխան տան:
«Ելույթի մեջ եղել է այսպիսի մի բան, որ ես կասկածում եմ, որ տասը էջ կարդացել են երբևէ: Չեմ ուզում այս մակարդակի պատասխան տալ, բայց ես որպես ՀՀ քաղաքացի շատ խիստ կասկածում եմ, որ նախագահի շրջապատի մեծ մասը 10 չէ, 1 էջ երբևէ կարդացել է»:
Մանրամասները՝ տեսանյութում: