Երկքաղաքացիություն ունեցող անձը համարվում է Հայաստանի քաղաքացի և զինվորական պարտադիր ծառայություն անցնելու հետ կապված նրա իրավունքները չեն փոխվում: Այս մասին այսօր Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ ՊՆախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին ՝ արդյոք այս կետը չի նպաստի այն բանին, որ երկքաղաքացիություն ունեցող անձինք հրաժարվեն Հայաստանի քաղաքացիությունից: