Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր է երկու նոր ռազմական կազմավորում ստեղծել՝ Ռուսաստանի հետ ռազմական կոնֆլիկտի սրման դեպքում։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով դաշինքի երկրների պաշտոնյաներին։
Աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը նոր լոգիստիկ ստորաբաժանման մասին է, որը կկենտրոնանա մարդկանց և ռազմական տեխնիկայի առավել արագ տեղափոխման վրա։
Բացի այդ, դաշինքի պլանների մեջ է մտնում Ատլանտյան և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսների շրջաններում ծովային ուղիների պաշտպանությամբ զբաղվող կազմավորման ստեղծումը։ Նշվում է, որ այդ ուղիները կարևոր են դեպի Եվրոպա մատակարարումների համար։