Saturday, 20 04 2024
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին

Վարչապետի հույսը Սամվել Կարապետյանն է, Սերժ Սարգսյանինը՝ ՀՀԿ-ն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է միջազգայնագետ Աղասի Ենոքյանը։

– Սերժ Սարգսյանը ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստին ծավալում ելույթ է ունեցել, անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Նշել է, որ պատրաստ ենք թե՛ բանակցել, թե՛ կրակել։ Ներքին լսարանի իմաստով այս հայտարարությունները ի՞նչ խնդիր են լուծում 2018-ին ընդառաջ։

– Ես, անկեղծ ասած, չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է ներքին լսարանին որևէ ուղերձ ուղղել։ Հայաստանի ներքաղաքական հարցերը լուծվում են Մոսկվայում, ուստի անհրաժեշտության դեպքում Սերժ Սարգսյանը կդիմի Մոսկվային։ Բայց մի կարևոր հարց կա՝ Սերժ Սարգսյանն իր ելույթում զարգացման հայեցակարգ է առաջ քաշում, որը 2018-2025 թվականների համար է, և ինքն է ստանձնում դա իրագործելու պատասխանատվությունը։ Սա կարևոր ուղերձ է՝ այն առումով, որ 2018-ից հետո նա լինելու է ՀՀ գլխավոր հրամանատար։ Նա, փաստորեն, նշում է իր ցանկությունն ու պատրաստակամությունը ՀՀ կառավարությունը ղեկավարելու իմաստով։

– Կարծում եք որպես վարչապե՞տ, թե՞ օրինակ՝ կարող է իր ազդեցության տակ կենտրոնացնել ուժային կառույցները, իսկ Կարապետյանը շարունակի պաշտոնավարել վարչապետի պաշտոնում։

– Այստեղ կարևորն այն է, որ նա կարողանա ունենալ վերահսկողություն Հայաստանի ողջ կոռուպցիոն համակարգի նկատմամբ։ Իսկ դրա համար ամենահարմար պաշտոնը երևի թե վարչապետի պաշտոնն է։ Սերժ Սարգսյանի իշխանության համար գերխնդիրը սա է։

– Սարգսյանն անդրադարձել է նաև ժնևյան հանդիպմանը։ Նշում է, որ ինքը ոչ մի պայմանավորվածություն չի խախտել, չնայած այդ մասին Բաքվից տարբեր հայտարարություններ են հնչում։ Առհասարակ ի՞նչ տվեց այդ հանդիպումը։ Եվ այս փոխադարձ մեղադրանքների ֆոնին բանակցություններ հնարավո՞ր են։

– Ալիևն անմաքուր խաղ է տանում․ մինչև հիմա Սարգսյանն առանձնապես լուրջ հայտարարություններ չի արել, առավել ևս պամանավորվածության արտահոսք չի եղել։ Մինչև հիմա Ալիևն է, որ ռազմատենչ հայտարարություններ է արել։ Որևէ անակնկալ Սարգսյանի ելույթում չկար այդ իմաստով։

– Դուք Ժնևի հանդիպումից ի՞նչ տպավորություն ստացաք։ Արդյոք դա Սարգսյանի վերջին հանդիպումն էր նման բարձր պաշտոնում։

– Ճիշտն ասած՝ ոչ։ Իսկ առհասարակ այդ հանդիպման իմաստն ինձ համար անհասկանալի էր։ Գոնե եղած հայտարարություններից որևէ հստակ բան չկար։ Այդ հանդիպման ողջ իմաստն այն էր, որ միջազգային հանրությանը ցույց տրվի, որ բանակցային գործընթացը շարունակվում է։ Մանավանդ, որ Սերժ Սարգսյանը հետնահանջ կատարեց, նախապայմաններ էր առաջ քաշել, դրանք չկատարվեցին, բայց նա, այնուամենայնիվ, գնաց հանդիպման։ Եվ, այո՛, չկար այնպիսի տպավորություն, որ դա իր վերջին հանդիպումն է։

– Ստացվում է, որ և՛ Սարգսյանն է ցանկանում վարչապետի պաշտոնը, և՛ Կարեն Կարապետյանն է պարբերաբար այդ մասին հայտարարում։ Սա ի՞նչ իրավիճակ է ստեղծում երկրի ներսում։

– Ես կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը նկատի ունի, որ Հայաստանում հնարավոր է, այսպես ասած, «վրացական կառույց»։ Այսինքն՝ մեր դեպքում՝ նշանակվի հայ ծագումով մի ռուսական օլիգարխ, որը կորոշի Հայաստանի քաղաքական կառուցվածքը։ Առայժմ այդ դերում Սամվել Կարապետյանն է, նա հույս ունի, որ Սամվել Կարապետյանի աջակցությամբ կհաջողվի իրեն վարչապետ դառնալ։ Սերժ Սարգսյանի հույսն էլ Հանրապետական կուսակցությունն է։ Բայց կարծում եմ վերջում մնալու է Մոսկվայի ցանկությունը։

– Իսկ ո՞ւմ կնախընտրի Մոսկվան ըստ Ձեզ։

– Երևի թե Սերժ Սարգսյանը պետք է ցույց տա, որ ինքը ևս խելոք ու հնազանդ վարչապետ է և դրանով իսկ փորձի ինքը դառնալ Մոսկվայի նախընտրյալը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում