Բաքվում անցկացվում է ռազմական համագործակցության հարցով ադբեջանա-իրանական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, ասվում է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության հաղորդագրությունում։
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է պատվիրակության հետ, որը գլխավորել է Իրանի պաշտպանության փոխնախարար, աշխատանքային խմբի ղեկավար, գեներալ-մայոր Հոջաթոլլահ Ղորեյշին։
Գոհունակություն արտահայտելով ռազմական ոլորտում համագործակցության ներկայիս վիճակի վերաբերյալ՝ Ղորեյշին նշել է այդ հարաբերությունների զարգացման մեջ ռազմական մասնագետների փոխադարձ այցերի նշանակությունը։ Անդրադառնալով Հարավային Կովկասում ռազմա-քաղաքական իրավիճակին, այդ թվում ԼՂ խնդրին, հյուրն ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը՝ տեղեկացնելով, որ Իրանը մշտապես աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։
Հանդիպման ընթացքում կայացել է նաև կարծիքների փոխանակություն ռազմական ոլորտում, Կասպից ծովի ավազանում անվտանգությանն առնչվող հարցերում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերում համագործակցության ընթացիկ վիճակի շուրջ։
Այցը կշարունակվի մինչև հոկտեմբերի 25-ը։