Huawei-ը 2017 թվականի երեք եռամսյակում ողջ աշխարհում վաճառել է ավելի քան 100 մլն սմարթֆոն։ Այս մասին հայտնում է GSMArena-ն։
Այս տարի վաճառքի ծավալը մեծացել է 19 տոկոսով, դա նշանակում է, որ ընկերությունն ունի 2016 թվականի 140 մլն վաճառքի ռեկորդը գերազանցելու հնարավորություն։
2017 թվականի վաճառքի բարձր ցուցանիշները թույլ են տվել ընկերությանն առաջ անցնել Apple-ից և դառնալ սմարթֆոն արտադրող մեծությամբ երկրորդ ընկերությունը՝ Samsung-ից հետո։
Huawei-ի ղեկավար Ռիչարդ Յուն ընդգծում է, որ ընկերությունն առաջ է անցել թանկարժեք սմարթֆոնների, այլ ոչ թե բյուջետայինների վաճառքի հաշվին։