Ատրպատականում անկարգություններ են սկսվել: Վրդովված բնակիչներն ինքնաբուխ կերպով հավաքվել են աղջիկների դպրոցի մոտ և հրկիզել են այն, հայտնում է Rudaw հեռուստաալիքը:
Անկարգությունների պատճառ են դարձել տեղեկությունները, որ կրթության նախարարության պաշտոնյան այդ դպրոցում սովորող 12-ամյա քուրդ աղջկա է բռնաբարել:
Այս լուրը սկսել է ակտիվորեն տարածվել սոցցանցերում, մի քանի ժամ անց դպրոցը շրջապատել է վրդովված բազմություն:
Ատրպատականի քաղաքական գործերի նախարարի տեղակալը փորձել է հանգստացնել ցուցարարներին՝ ընդունելով, որ պաշտոնյան խախտել է օրենքը և խոստանալով, որ այդ գործը կհետաքննվի:
#BREAKING: Protest break out in #Rojhelat pic.twitter.com/k8cmciKyju
— Rising Sun (@RojhelatRising) October 23, 2017
The protests have broken out in Urmiye #Rojhelat pic.twitter.com/IZ8l2Qh2w7
— Rising Sun (@RojhelatRising) October 23, 2017