Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Իրանը տեսնում է իր շահերը տարածաշրջանի երկրների հետ համագործակցոթյան մեջ: IRNA-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Այդպիսով նա պատասխանել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի վերջին խոսքերի մասին հարցին, ով Իրանի և այլ երկրների ուժերին կոչ է արել դուրս գալ Իրաքից:
«Իրաքի համագործակցությունն արաբ հարևանների հետ ոչ միայն չի վնասում Իրանի շահերին, այլև գնահատվում է Թեհրանի շահերին համապատասխան»,- հավելել է Զարիֆը՝ պատասխանելով Սաուդյան-իրաքյան կոորդիանցիոն խորհուրդ ստեղծելու համար Սաուդյան Արաբիա Իրաքի ԱԳՆ ղեկավար Իբրահիմ ալ-Ջաֆարիի վերջերս կատարած ուղևորության մասին հարցին. «Նրանք իրենց տանն են, որևէ մեկի հրամանին չեն սպասում, քանի որ եթե սպասեին Թիլերսոնի կամ ամերիկյան վարչակազմի հրամանին, այդ դեպքում այսօր ԴԱԻՇ-ը ներկա կլիներ Բաղդադում և Էրբիլում»: «Ես ուրախ եմ, որ իրաքցիները միշտ պաշտպանել են իրենց երկիրը»,- ասել է Զարիֆը:
Սաուդյան Արաբիա իր ողևորության ժամանակ Ռեքս Թիլերսոնը շիա ժողովրդական աշխարհազորայինների ջոկատներին կոչ է արել «տուն վերադառնալ» կամ լքել երկիրը: